Բաժիններ՝

Հալեպի վերականգնված բնակելի շրջանում կհայտնվի շուրջ 900 նոր բնակարան

Հալեպի արեւելյան մասում շուրջ 900 բնակարան, որոնք վերականգնվել են կառավարական ծրագրի շրջանակներում, մատչելի կդառնան այն բնակիչների համար, ովքեր ավելի վաղ պատերազմի պատճառով հարկադրված են եղել լքել իրենց տները: Այդ մասին լրագրողներին պատմել է շինարարական ընկերության փոխտնօրեն Մաժդ Ալ Յուսֆին:

«Ալ Զարադի շրջանի Սավանու Շաբաշի փողոցում 56 շենքերից մենք արդեն ավարտել ենք 30-ը. խոսքը 900 բնակարանի մասին է: Մենք աշխատանքը կատարում ենք արդեն մեկ տարի, երկու ամսից կհանձնենք առաջին շենքը»,- հայտնել է Ալ Յուսֆին:

Նա պատմել է, որ տեղացի բնակիչներն ստիպած են եղել լքելու իրենց տները, երբ զինյալները գրավել են շրջանը: Շատ շինություններ սաստիկ տուժել են ռազմական գործողություններից, իսկ մի քանիսն էլ լիովին քանդվել են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031