
Մեսսին և Սուարեսը 14 տուրում ավելի շատ գոլ են խփել, քան «Ռեալն» ու «Ատլետիկոն»

Լա Լիգայի 16-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» ջախջախեց «Լևանտեին» (5:0):
Այս խաղում հինգից չորս գոլ խփեցին Լիոնել Մեսսին (3) և Լուիս Սուարեսը: Մեկ անգամ էլ աչքի ընկավ Ժերարդ Պիկեն:
Ընդհանուր առմամբ, Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում այս երկու ֆուտբոլիստների ակտիվում կա 25 գոլ: Մեսսին 14 գոլ է խփել, Սուարեսը` 11:
Մադրիդյան երկու ակումբների՝ «Ռեալի» և «Ատլետիկոյի» ֆուտբոլիստներն այս մրցաշրջանում ավելի քիչ գոլեր են խփել: Երկու մադրիդյան ակումբների ակտիվում կա 24-ական գնդակ:
Սիրարփի Աղաբաբյան