Գիտնականները ապացուցել են՝ հնարավոր չէ համասեռամոլ ծնվել
Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները Մարդու գենետիկայի ամերիկյան ասոցիացիայի կոնֆերանսի ժամանակ հայտարարել են, որ միասեռական հակումներն ի հայտ են գալիս արտաքին գործոնների ազդեցությամբ։
Այս մասին տեղեկացնում է rusnext.ru-ն։
Հոմոսեքսուալիզմը բնածին հիվանդություն կամ ֆիզիկական շեղում չէ։ Այսպիսի եզրահանգման են եկել գիտնականները։ Նրանք հայտարարել են, որ ժառանգականությունն ու գենետիկայի մեջ խափանումները մարդու սեքսուալ ընտրության վրա չեն ազդում։
Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականների թիմը Մարդու գենետիկայի ամերիկյան ասոցիացիայի կոնֆերանսի ժամանակ իրականացրել է փորձարարություն, որին մասնակցել են երկվորյակների 47 զույգ։
Կապված նրանց գենետիկ նույնականության հետ՝ հոմոսեքսուալ հակումները, եթե դրանք ի հայտ էին գալիս եղբայրներից որևէ մեկի մոտ, պետք է լինեին նաև մյուսի մոտ, բայց այդպիսիները կազմեցին ընդհանուր թվի սոսկ 20 տոկոսը։
Երկրորդ էքսպերիմենտն իրականացրին բրիտանական հայտնի հետազոտական YouGov կենտրոնի սոցիոլոգները։
1632 բրիտանացիների հարցումները ցույց տվեցին, որ նրանց 89%-ն ունեն ավանդական սեռական կողմնորոշում, 6%-ը՝ հոմոսեքսուալ, 2%-ը խոստովանել է, որ բիսեքսուալ է, 1%-ը չի կարողացել կողմնորոշվել, իսկ 3%-ն առհասարակ հրաժարվել է շփվել։
Երբ սոցիոլոգները հարցվածներին դասակարգել են՝ ըստ տարիքային խմբերի, ապա հանկարծ պարզվել է, որ որքան երիտասարդ են հարցվածները, այնքան շատ են նրանց շարքերում համասեռամոլները, իսկ որքան նրանց տարիքը մեծ է, այնքան շատ հետերոսեքսուալներ կան նրանց մեջ։
Այսպես կոչված, «առանձնահատուկ մարդկանց» մասին խոսակցություններն ուղեղի պարզ լվացում են։ Հենց վերջին տասնամյակներին իրենց «երկնագույն մաֆիա» հորջորջողները սկսեցին ոչ միայն կատաղի կերպով քարոզել, որ համասեռամոլությունը նորմալ երևույթ է, այլև համոզել, որ այն բացառիկ ու էլիտար մի բան է, ինչն էլ գրավեց երիտասարդությանը։ Այսօր այդ քարոզն առավել ինտենսիվ կերպով է վարվում։
Համասեռամոլների համար Աստվածաշնչի ստեղծումը, ծիածանի իրական նշանակության փոխարինումը, խոշոր գերտերությունների պետական օրենքների միջոցով համասեռամոլության ակտիվ պրոպագանդան պարարտ հող ստեղծեցին դրանց թվի մեծացման համար։ Այս ամենն ուժեղացնում է հոմոսեքսուալիզմի «կարևորությունն» ու ազդեցությունը։
Սակայն Աստված բազմիցս ու լիովին հասկանալի կերպով արտահայտվել է այդ հաշվով Սուրբ գրքում՝ սեռական կողմնորոշման նման արտահայտությունը մեղք անվանելով։
Մենք ունենք ընտրություն՝ արդարացնել, չընդունել մեղքը կամ իրերը կոչել իրենց անուններով՝ Հիսուսին հնարավորություն տալով մեզ արդարացնել Աստծո առջև, ներել ու օգնել փոխվել։ Ընտրությունը որոշում է։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը