300 հայտնի գիտնականներ պատմել են, թե ինչպիսին կլինի մեր ապագան
Համաշխարհային համբավ ունեցող ֆուտուրոլոգ, ֆիզիկ և հեռուստահաղորդավար Միտիո Կակուն հարցազրույցներ է անցկացրել 300 ամենահայտնի գիտնականների հետ՝ հասկանալու, թե ինչպիսին է լինելու մեր Երկիրը և մարդկանց կյանքը ապագայում: Նա վերլուծել է նոր բացահայտումները, ժամանակակից տեխնոլոգիաները, նոր նախագծերը, որոնց վրա հիմա աշխատում են գիտնականները, և նշել է ոչ միայն, թե ինչպես է զարգանալու Երկիրն ու մարդկությունն ապագայում, այև երբ է տեղի ունենալու այս կամ այն իրադարձությունը: Իր դասախոսություններում և գրքերում նա պատմում է, թե ինչ է լինելու 20, 50, 100 տարի անց:
10. Որպեսզի մուտք գործել ինտերնետ, պետք կլինի միայն թարթել
Առաջիկա 10 տարիների ընթացքում կստեղծվեն հատուկ լինզաներ, որոնց օգնությամբ մարդիկ կարող են մուտք գործել ինտերնետ՝ միայն թարթելով: Մարդիկ կսկսեն տեսնել աշխարհը այնպես, ինչպես հայտնի «Տերմինատոր» ֆիլի ռոբոտը՝ բացի հիմնական տեսարանից, մարդիկ կարող են տեսնել նաև տարբեր տվյալներ: Օրինակ՝ մեկ այլ մարդու հետ խոսելիս հնարավոր կլինի տեսնել նրա մասին տվյալներ: Իսկ եթե ձեր զրուցակիցը խոսում է այլ լեզվով, ապա կարող եք տեսնել սուբտիտրեր, կամ ՝ թարգմանություն: Տեսել եք մարդու, ով Ձեզ ծանոթ է թվում, բայց չեք կարողանում ճանաչե՞լ նրան, ապա համակարգիչը կտա Ձեզ տվյալներ այդ մարդու մասին:
Նմանատիպ լինզաները կծախսեն շատ քիչ էներգիա, այսինքն պետք չի լինի անհանգստանալ, որ մարտկոցը կպարպվի: Մարդիկ կարող են ստանալ անթիվ տվյալներ ցանկացած վայրում:
9. Իրերը կարող են փոխել իրենց ձևը և գույնը՝ տիրոջ հրամանով
Նանոտեխնոլոգիաների զարգացումը կհանգեցնի նրան, որ 20 տարի անց կլինի ծրագրավորված մատերիա, որը կարող է ընդունել ցանկացած ձև: Դրանք կազմված կլինեն միկրո չիպերից, որոնք հնարավոր կլինի ծրագրավորել: Գիտնականները նշում են, որ անգամ երկաթը կամ պլաստմասը կարելի է ձևափոխել պլաստիրինի նման: Օրինակ՝ օգտատերը կարող է փոքրացնել սմարթֆոնի չափը (եթե դրանք դեռ օգտագործվեն), կամ՝ փոփոխել այն խաղալիքները, որոնցից երախան արդեն հոգնել է:
8. Բժիշկների փոխարեն մենք կսկսենք շփվել խելացի գադջեթների հետ
Այս կետը որոշ չափով իրականություն է նաև այսօր, քանի որ արդեն հնարավոր է գադջեթների և հավելվածների միջոցով մեծածավալ տվյալներ ստանալ մեր առողջության մասին: Խելացի սարքավորումները, իհարկե, հիմա ամբողջությամբ չեն փոխարինում բժիշկներին, բայց տալիս են նախնական տվյլաներ:
Արդեն հիմա կան խելացի ակնոցներ վիրաբույժների համար, իսկ շուտով կտրվի նաև Robodoc համաշխարահին ծրագրի մեկնարկը: Այս ծրագիրը օգնի ոչ միայն բժիշկներին, այլ այցելուներին ևս: Ծրագրի միջոցով կտրվեն օգտակար խորհուրդներ:
Առողջության մասին տվյալներ կստացվեն հատուկ չիպերի միջոցով, որոնք կլինեն կա՛մ հագուստի վրա, կա՛մ զուգարանակոնքին: Օրինակ՝ քաղցկեղի առաջին իսկ նշանների դեպքում՝ մինչև ուռուցքի ի հայտ գալը, Ձեր բժիշկը արդեն կունենա տվյալներ դրա մասին:
7. Խելացի կլինեն անգամ պաստառները
Համակարգչային էկրանները կլինեն այնքան ճկուն և բարակ, ինչպես թուղթը: Խելացի կլինեն ոչ միայն հեռախոսները, այլև անգամ պատերն ու պաստառները: Օրինակ՝ եթե Ձեզ վատ եք զգում, շտապօգնություն կանչելու կարիք այլևս չի լինի: Դուք կարող եք պարզապես մոտենալ պատին և ասել, որ այն ձեզ միացնի Robodoc-ի հետ:
6. Ավտոմեքենաները կդառնան ռոբոտներ և կկարողանան թռչել
Արդեն 2020 թվականին բոլոր մարդիկ կկարողանան օգտվել առանց վարորդների գործող ավտոմեքենաներից: Մարդիկ այլևս չեն կայանի իրենց մեքենաները, այլ պարզապես կհրամայեն մեքենային՝ կայանվել: Մեքենաները կդառնան ռոբոտներ և կօգնեն մարդկանց պլանավորել իրենց օրը, ինչպես նաև պարզապես կշփվեն իրենց տերերի հետ: Ժամանակի հետ մեքենաները կսովորեն նաև թռչել:
5. Համակարգիչները կսովորեն հասկանալ մտքերն ու էմոցիաները և կփոխանցեն դրանք համացանցի միջոցով
Ըստ Միտիո Կակուի կանխատեսման՝ 2027 թվականին ինտերնետի փոխարեն կհայտնվի բրեյննետ, որը կկարողանա մարդու ուղեղից բեռնել հիշողությունները և ցանցի միջոցով փոխանցել դրանք այլ մարդու ուղեղ: Էմոջիների փոխարեն՝ մարդիկ կկարողանան փոխանցել իրար իրենց իսկական զգացմունքները: Նման կապը կօգնի մարդկանց, ովքեր ունեն Ալցհայմերի հիվանդություն՝ պահպանել իրենց հիշողությունը:
Նման ցանցի միջոցով հնարավոր կլինի նաև փոխանցել բույրը, համերը:
4. Կոշիկները և խաղալիքները կտպվեն 3D տպիչով
Արդեն հիմա ԱՄՆ-ում, Չինաստանում, Նիդերլանդներում և Արաբական Էմիրություններում 3D տպիչներով տպում են տներ: Շուտով նման տպիչներով հնարավոր կլինի տպել ցանկացած բան՝ զարդեր, խաղալիքներ, կոշիկներ և այլն: 3D տիպիչներ հիմա օգտագործվում են նաև Հայաստանի դպրոցներում գործող ինժեներական լաբորատորիաներում:
Բացի այդ, մարդիկ կարող են վիզուալիզացնել իրենց պատկերացումները՝ տեխնոլոգիաների միջոցով: Այսպիսով, կարող է առաջանալ արվեստի նոր ճյուղ:
3. Մարդկանց վնասված օրգանները հնարավոր կլինի վերականգնել
Վերջերս Չինաստանում գիտնականները ստեղծել էին հատուկ պլաստիկ ականջախեցիներ այն երեխաների համար, ովքեր ծնվել են առանց ականաջախեցիների: Ժամանակի հետ պլաստիկը անհետանում է և մնում է միայն ականջախեցին, որը գրեթե չի տարբերվում սովորական ականջից: Շուտով նման կերպ հնարավոր կլինի ստեղծել նաև մաշկ, արյունատար անոթներ, իսկ ավելի ուշ ավելի բարդ օրգաններ, ինչպիսիք են՝ թոքեր, երիկամներ, ինչու չէ նաև ուղեղ: Սրանով արդեն զբաղվում է հայտնի գիտնական Էնթոնի Ատալան:
2. Մեր թվային կրկնօրինակները կթռչեն Տիեզերք և կապրեն հավերժ
Արդեն հիմա կան ընկերություններ, որոնք կարողանում են ստեղծել ռոբոտներ, որոնք շատ նման են մարդուն և խոսում են այնպես, ինչպես այդ մարդը: Եթե արդեն այժմ հնարավոր է նման բան անել, ապա ի՞նչ սպասել տասնյակ տարիներ անց:
2009 թվականին մեկնարկել է Human Connectome Project նախագիծը, որի նպատակն է ստեղծել մարդու ուղեղի քարտեզը: Դրա միջոցով, մոտ ապագայում հնարավոր կլինի թվայնացնել մարդկային բանականությունը և ստեղծել մարդկանց կրկնօրինակները: Թվային տարբերակով մարդիկ կկարողանան ապրել հավերժ: Թվային մարդիկ կարող են ուղևորվել Տիեզերք:
1. Ռոբոտները կունենան ինքնապահպանան բնազդ
Որքա՞ն խելացի են հիմա ռոբոտները: Բավակաին: Նրանք կարողանում են զրուցել մարդկանց հետ, քայլել, վազել, կատարել բարդ հրամաններ: Սա միայն սկիզբն է: Մոտակա տասնամյակի ընթացքում ռոբոտները կհասնեն մկան, առնետի, շան, իսկ հետո նաև կապիկի մակարդակին: Միտիո Կակուն նշում է, որ երբ ռոբոտները մակարդակով հավասարվեն կապիկներին, ապա պետք է մտածել նրանց կառավարելու մասին: Ինքնապահպանման բնազդի պատճառով ռոբոտները կարող են վնասել մարդկանց:
Սիրարփի Աղաբաբյան