Թուրքիայի զինված ուժերին 1500 միավոր MPT-55 տեղական ինձնաձիգ է հանձնվել
Թուրքական (MKEK) ռազմաարդյունաբերական ընկերության կողմից արտադրված «MPT-55» տեղական ինքնաձիգների 1500 միավորանոց խմբաքանակ է տրամադրվել երկրի զինված ուժերին:
Այս մասին հայտարարել է Քըրըքքալեի զենքի գործարանի տնօրեն Մեհմեթ Օջաքջըօղլուն:
Նախատեսվում է 2019-ին MPT-55 ինքնաձիգների քանակը Թուրքիայի զինված ուժերում հասցնել 15.000-ի:
Նշենք, որ նույն ռազմաարդյունաբերական ընկերության կողմից թուրքական ԶՈւ-ին մատակարարվում է նաև MPT-55-ի (5.45 տրամաչափով) ավել մեծ տեսակը MPT-76 ինքնաձիգը (7.62 տրամաչափով):