Նուրբ թխվածքաբլիթներ՝ ընդամենը 4 բաղադրիչից
Բաղադրիչներ
1. Ցորենի ալյուր – 180 գ
2. Ձվի դեղնուց – 2 հատ
3. Կարագ – 100 գ
4. Շաքարավազ – 100 գ
Պատրաստման եղանակը
1. Փափուկ կարագը խառնել ձվի դեղնուցների հետ՝ մինչև կրեմանման զանգված ստացվի:
2. Այնուհետև ավելացնել շաքարավազը և ալյուրը, և նորից խառնել խմորը:
3. Խմորից փոքրիկ գնդիկներ ձևավորել և շարել պերգամենտով պատված տապակի վրա:
4. Թխել 200 աստիճան տաքացրած ջեռոցում 20 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը