
Կանադայում սապատավոր կետն իրեն ավազան է ձևացրել ճաշելու նպատակով

Կանադայի Վանկուվերի շրջանում տեսանյութում է հայտնվել մի սապատավոր կետ, որն իրեն ավազան է ձեւացել, որպեսզի ուտելիք հայթայթի: Այդ մասին հայտնել է Sciencemag-ը: Սապատավոր կետն ունի մոլորակի վրա ամենամեծ բերաններից մեկը եւ գերազաց ախորժակի տեր է: Ավտոբուսի չափի կաթնասունը կարող է օրական մինչեւ 2500 կիլգրամ ձուկ ուտել: Կետերը որսի մի քանի հնարներ ունեն, որոնք դրանց օգնում են անհրաժեշտ քանակությամբ ձուկ որսալ:
Ծովատառեխ որսալով՝ դրանք պղպջակներ են բաց թողնում՝ ձկներին ստիպելով հնարավորինս մոտ լողալ միմյանց: Կետն այս կերպ կարող է կուլ տալ ամբողջ վտառը: Տեսանյութում է հայտնվել եւս մի հնարք. կետը ջրի մակերեւույթի մոտ բացում է երախը, եւ նրա բերանը նման է դառնում ավազանի: Ձկներն այն ապաստանի տեղ են դնում, որտեղ կարելի է թաքնվել թռչուններից, եւ իրենք են լողում դեպի կետի բերանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: