Բաժիններ՝

Քվենտին Տարանտինոն ամուսնացել է իսրայելացի երգչուհու հետ. Daily Mail

Ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն ամուսնացել է 35-ամյա իսրայելացի երգչուհի եւ մոդել Դանիելա Պիկի հետ: Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում: Այդ մասին հայտնել է Daily Mail թերթը:

Տարանտինոն եւ Պիկը ծանոթացել են 2009 թվականին Իսրայելում, երբ ռեժիսորը երկիր էր ժամանել, որպեսզի ներկայացնի իր «Անփառունակ վիժվածքները» ֆիլմը, նշում է թերթը: Զույգի նշանադրությունը տեղի է ունեցել անցյալ տարվա սեպտեմբերին Նյու Յորքում երեկույթի ժամանակ, որտեղ հյուրերի թվում ներկա էին դերասաններ Բրյուս Ուիլիսը, Սամյուել Ջեքսոնը, դերասանուհիներ Ումա Թուրմանը եւ Դայան Քրյուգերը, ինչպես նաեւ պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը: Պիկի հետ ամուսնությունը առաջինն է 55-ամյա ռեժիսորի համար, որն ավելի վաղ ասել էր, թե ընտանիքի եւ աշխատանքի միջեւ ընտրությունը կատարել է կինեմատոգրաֆի օգտին:

Տորոնտինոն հայտնի է դարձել 1994 թվականին «Քրեական ընթերցվածք» ֆիլմի Էկրան բարձրանալուց հետո, որում նա հանդես է եկել որպես ռեժիսոր եւ սցենարի հեղինակ: Կինոժապավենը, որի բյուջեն կազմել է 8 մլն դոլար, բերել է 100 մլն դոլար շահույթ: Այն Կաննի փառատոնում ստացել է գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արմավենու ճյուղը», «Օսկար» մրցանակ՝ օրիգինալ սցենարի համար եւ մի շարք այլ կինոպարգեւներ: Հանդիսատեսների շրջանում ժողովրդականությունն են վայելել ռեժիսորի նաեւ այլ ֆիլմեր, որոնց թվում են «Սպանել Բիլին» (2003-2004 թթ.), «Ազատագրված Ջանգոն» (2012 թ.) եւ «Գարշելի ութնյակը» (2015 թ.) կինոնկարները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս