Բաժիններ՝

Ռոստրոպովիչի թավջութակը 2,5 միլիոն դոլարով վաճառել են Լոնդոնում Sotheby՚s-ի աճուրդում

Իտալացի վարպետ Ջովանի Գվադանինիի (1711 – 1786) պատրաստած թավջութակը, որը պատկանում էր ռուսաստանցի երաժիշտ Մստիսլավ Ռոստրոպովիչին (1927 – 2007), նոյեմբերի 28-ի երեկոյան 1,93 միլիոն ֆունտ ստեռլինգով (2,48 միլիոն դոլարով) Լոնդոնում վաճառվել է Sotheby՚s-ի աճուրդում: Ինչպես նշված է աճուրդային տան կայքում, այն դարձել է ամենաթանկ լոտը Ռոստրոպովիչի եւ նրա կնոջ՝ Գալինա Վիշնեւսկայայի (1926 – 2012) իրերի աճուրդում։

1783 թվականին Թուրինում Անտոնիո Ստրադիվարիուսի աշակերտի պատրաստած երաժշտական գործիքը երաժիշտը ձեռք էր բերել 2000 թվականին: Ռոստրոպովիչի հավաքածուից եւս մեկ թավջութակ, որը 1741 թվականին պատրաստել է վենետիկցի ջութակի վարպետ Սանտո Սերաֆինը, աճուրդով վաճառվել է 610 հազար ֆունտ ստեռլինգով (782 հազար դոլարով):

45 հազար ֆունտ ստեռլինգով (57,8 հազար դոլարով) վաճառվել է Ավստրիայի BՓsendorfer ֆիրմայի դաշնամուրը, որի առջեւ նստել է ոչ միայն վարպետն ինքը, այլեւ երաժիշտներ Անրի Դյուտիյեն, Վիտոլդ Լյուտոսլավսկին, Ալֆրեդ Շնիտկեն. Արթուր Ռուբինշտեյնը: Ընդամենը հավաքորդներին առաջարկվել է 300-ից ավելի լոտ: Հավաքածուն, որի վաճառքից հասույթը գերազանցել է 4 միլիոն ֆունտ ստեռլինգը (5,1 միլիոն դոլարը), աճուրդի էին դրել Ռոստրոպովիչի եւ Վիշնեւսկայայի դուստրերը՝ Ելենա եւ Օլգա Ռոստրոպովիչները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս