Բաժիններ՝

«Ներքնազգեստի հարցը շատ կարևոր է, բայց երբ բանակի մասին խոսելիս վարչապետը հիմնականում մայկա-տռուսիկից է խոսում, վկայում է այն մասին, որ նա վատ է պատկերացնում բանակի առջև ծառացած մարտահրավերները». Վիգեն Սարգսյան

«Ես մարդ եմ, ով իր ողջ կյանքը ամենատարբեր կարգավիճակներով, բայց միշտ շատ նվիրված ծառայել է իր երկրին ու ժողովորդին, և եթե ես այսօր հայտնվել եմ մի կարգավիճակում, որտեղից պետք է քննադատեմ իշխանություններին` նրանց աշխատանքն ավելի լավը դարձնելու համար, ես դա էլ անելում եմ նվիրված և հետևողականորեն: Եվ անկախ նրանից, թե որ աշխատանքում եմ հաջողել և որում ունեցել թերություններ, դա չի կարող սահմանափակել իմ խոսքի ազատությունը, կարծիք հայտնելու ու հաշվետվողականություն պահանջելու իրավունքը գործող իշխանություններից: Եվ վարչապետի այն հայտարարությունը, թե դու ո՞վ ես, որ բան ասես, նույն սերիայից է, ինչ «Ո՞վ է այն դատավորը, որ իմ ասածը չպետք է անի», «Ո՞վ է հակապետական բաներ ասող լրագրողը»: Հիմա էլ պարզվում է, որ ընդդիմությունը պետք է թույլտվություն վերցնի, նոր քննադատի գործող իշխանությանը: Ներքնազգեստի հարցը շատ կարևոր է, բայց այն, որ բանակի մասին խոսելիս վարչապետը հիմնականում մայկա-տռուսիկից է խոսում, վկայում է այն մասին, որ նա վատ է պատկերացնում, թե բանակի առջև ինչ մարտահրավերներ կան»,-նոյեմբերի 24-ին Live News-ի եթերում, «Վեջնախաղ Կարմենի հետ» հաղորդման շրջանակում հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) առաջին փոխնախագահ, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությանը:

Նա հավելեց նաև, որ շատ կարևոր կլինի, եթե այսօրվա իշխանությունները կենտրոնանան բանակի սպառազինման, արդիականացման վրա:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի իրականացրած քայլերթին, ապա Վ. Սարգսյանը կարծում է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է ընտրում իր շփման ձևը իր ընտրողի հետ: Այդ քայլերթները որոշ ժամանակ կարող են էֆեկտիվ լինել գործող իշխանություններին քննադատելու և իշխանություն ստանալ փորձելու համար, բայց այսօր դրա ժամանակն իրականում անցել է: Այսօր աշխատանքի, գաղափարների համադրման, գաղափարների շուրջ քննարկումների ժամանակն է:

«Ես մայիս ամսին համարել եմ, որ միգուցե սա է ավարտը իմ հանրային կյանքի: Ես` որպես պաշտպանության նախարար որոշել էի, որ այլ պաշտոն դրանից հետո չեմ ուզում, որովհետև մտածել եմ, որ մեր տիպի երկրում հաջողելու դեպքում պաշտպանության նախարարը մնալու է որպես մի մարդ, ով ինչ-որ բան արել է երկրի համար, իսկ ձախողվելու դեպքում` այլ որևէ բան անել չի կարող: Բայց ամռանը ես լուրջ վտանգներ տեսա, երկրի առջև ծառացած, միաբևեռ իշխանության վտանգ տեսա, շփվեցի մարդկանց հետ, ովքեր ասում էին, որ ես իրավունք չունեմ ուղղակի ձեռքերս լվանամ ու գնամ: Դա հեշտ որոշում չէր, հատկապես, որ ընկերներս հարազատներս խորհուրդ էին տալիս սպասել, մինչև ջրերը զուլալվեն: Բայց ես արածներիս համար երբեք չեմ ափսոսում»,-ակտիվ քաղաքականությամբ կրկին զբաղվելու իր որոշումը մեկնաբանեց պաշտպանության նախկին նախարարը:

Մանրամասները` տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս