Բաժիններ՝

ԱՄՆ-ում հայտարարվել են International Emmy Awards մրցանակի հաղթողները

Նյու Յորքում հայտարարել են International Emmy Awards մրցանակի հաղթողներին. արդյունքները հրապարակված են մրցանակի կայքում: Լավագույն դերասան է ճանաչվել դանիացի Լարս Միքելսենը («Տիրոջ ճանապարհները» սերիալ), իսկ լավագույն դերասանուհի՝ Աննա Շուդտը՝ «Հարբուխը բավարար կլիներ» գերմանական սերիալում խաղացած դերի համար:

Պարգեւն ստացել են Nevsu իսրայելական կատակերգությունը, BBC հեռուստաալիքի արաբական տարբերակի «Մնաս բարով, Հալեպ» վավերագրական ֆիլմը, «Թղթե տունը» իսպանական սերիալը՝ որպես լավագույններն իրենց ժանրում: Ընդամենն այդ օրը հանձնել են 11 արձանիկ, որոնք բաժին են հասել 10 երկրների ներկայացուցիչների եւ ստեղծագործությունների:

International Emmy Awards-ը ինդուստրիայի ամենահեղինակավոր պարգեւներից մեկն է, որը շնորհվում է այն լավագույն հեռուստատեսային նախագծերին, որոնք ստեղծվել են ԱՄՆ-ի սահմաններից դուրս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս