Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը
«Գլենդել Հիլզ» ՓԲԸ շինարարական ընկերությունը, որը զբաղվում է Երևանի բնակելի համալիրների շինարարությամբ եւ հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկառուն, չկարողանալով կատարել իր վարկային պարտավորությունները, 2015 թ.-ին ճանաչվեց սնանկ: Արդյունքում մի շարք շենքերի շինարարությունը կասեցվեց, և մեծ թվով քաղաքացիներ մնացին անօթևան:
ՎՏԲ-Հայաստան Բանկը «Բերդ» շենքը ձեռք բերելու առաջարկ է ստացել շահագրգիռ ներդրողից` «Ի էմ Սի» ընկերությունից: Ընկերությունը կշարունակի շինարարության կառուցումը և բնակարանները կհանձնի սեփականատերերին:
«Ի էմ Սի» ընկերության տնօրեն Տիգրան Ասրիյանց. «Մեր խորհին շնորհակալությունն ենք հայտնում ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ին, որն անտարբեր չմնաց շենքի կառուցապատման դադարեցման պատճառով անօթևան մնացած քաղաքացիների խնդիրների նկատմամբ:
Այժմ մենք հնարավորություն ունենք ավարտին հասցնելու Արգիշտի 11/11 հասցեում գտնվող շենքի կառուցման նախագիծը և կգործադրենք բոլոր ջանքերը 7-8 ամսվա ընթացքում շենքի շինարարական աշխատանքները ավարտին հասցնելու և նշված ժամկետում քաղաքացիներին հանձնելու իրենց երկար սպասված բնակարանները»:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն–Տնօրինության նախագահ Իվան Տելեգին.
«Մենք որոշում ենք կայացրել վաճառել «Բերդ» բնակելի շենքը «Ի էմ Սի» ընկերությանը, որը ձեռնամուխ է եղել հասցնել ավարտին շենքի շինարարական աշխատանքները:
Այս նախագիծը ունի մեծ սոցիալական նշանակություն, հաշվի առնելով այն, որ «Գլենդել Հիլզ»-ի շատ հաճախորդներ արդեն մի քանի տարի սպասում են իրենց բնակարանները: Մենք ուրախ ենք և հույս ունենք, որ ձեռնարկված գործողությունների արդյունքում գնորդները շուտով կբնակվեն իրենց բնակարաններում, և լուսամուտներում լույս կվարվի»: