
«Ես թո՞ւյլ եմ տվել, որ դու նստում ես». Արագածոտնի մարզպետը համայնքապետերին զգուշացրել է՝ աշխատել հօգուտ ՔՊ-ի. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Նախկին իշխանությունների գործելաոճը սահուն կերպով շարունակում են նորերը: Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը վերջերս իր մոտ է կանչել մարզի որոշ համայնքապետերի ու հրահանգել՝ առաջիկա ընտրություններին ձայն հավաքել «Իմ քայլը» դաշինքի օգտին:
«Համայնքապետերը լուռ, հնազանդ լսել են, չեն առարկել՝ մտավախությամբ, թե հետագայում խնդիրներ կունենան իշխանությունների հետ: Նա դեռ մի քանի գյուղապետերի հետ է մասնավոր զրույց ունեցել, բայց մինչեւ ընտրությունները կհասցնի բոլորին էլ նույն առաջադրանքը տալ»,- ասաց «Իրատեսի» զրուցակիցը:
Նա նաեւ դժգոհեց Դավիթ Գեւորգյանի կեցվածքից, նշելով, թե փորձում է ինքնահաստատվել մարզպետարանի աշխատակիցների հաշվին: Հերթական ժողովներից մեկի ժամանակ վարչության պետերից մեկն ավարտել է իր զեկույցն ու նստել տեղում, ինչը դուր չի եկել պարոն մարզպետին: Բարկացել է. «Ես թո՞ւյլ եմ տվել, որ դու նստում ես»,- անկեղծացավ մեր զրուցակիցը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: