Նոր «Ֆանտաստիկ արարածներն» ամենավատ ֆիլմն են ճանաչել Հարի Փոթերի աշխարհից
Կինոքննադատները, որոնք այցելել են «Ֆանտաստիկ արարածներ. Գրին դե Վալդի հանցագործությունները» ֆանտաստիկ ֆիլմի նախապրեմիերային ցուցադրություններին, քննադատել են կինոժապավենը: Mashable-ի լրագրողուհի Էնջի Հանը սփին-օֆֆ-ը համարել է ամենավատ ֆիլմը Հարի Փոթերի տիեզերքից։
«Գրին դե Վելդի հանցագործությունները» թերամշակ տեսք ունեն՝ գործող անձերի մոտիվացիայից մինչեւ ստեղծված ֆանտաստիկ աշխարհը»,- հայտարարել Հանը: The Guardian-ի կինոքննադատ Փիտեր Բրեդշոուն ընդգծել է, որ ժապավենի ստեղծողները զոհաբերել են նորամուծությունն ու սյուժեի զարգացումը հանուն այն բանի, որ հանդիսականներին ծանոթացնեն վիթխարի քանակությամբ նոր գործող անձանց հետ: Variety-ի լրագրող Էնդրյու Բեյքերը գտնում է, որ հեղինակներին չի հաջողվել նաեւ դա, քանի որ հերոսների բազմությունը, նրա խոսքով՝ ավելի շուտ մոլորության մեջ է գցում հանդիսականին:
Ջոնի Դեփի խաղը սերիայի գլխավոր անտագոնիստ Գելերտ Գրին դե Վալդի դերում նույնպես չի տպավորել քննադատներին: «Ֆանտաստիկ արարածներ. Գրին դե Վելդի հանցագործությունները» ֆիլմի պրեմիերան պլանավորված է նոյեմբերի 15-ին: