Թեստ. ինչով եք առաջնորդվում կյանքում
Աղջկա դեմք: Ղեկավարվում եք ինտուիցիայով: Բարդ որոշումներ կայացնելիս միշտ լսում եք ներքին ձայնին, որը ձեզ գրեթե երբեք հուսախաբ չի անում, օգնում է ընտրություն կատարել: Հաճախ պարզապես զգում եք, թե ինչ կերպ է հարկավոր վարվել, բայց չեք կարող բացատրել, թե ինչու:
Մարդիկ, ովքեր ճանաչում են ձեզ և ձեր քայլերին են հետևում, հաճախ չեն հասկանում ձեր տրամաբանությունը. իրականում ամեն բան պարզ է՝ առողջ դատողությունը բացակայում է, դուք լսում եք ներքին ձայնին:
Ծաղկաման, որի մեջ ծաղիկներ կան: Առաջնորդվում եք տրամաբանությամբ: Տրամաբանական մտածողություն ունեք, միշտ ձգտում եք ռացիոնալ որոշումներ կայացնել՝ մի կողմ թողնելով բոլոր տեսակի զգացմունքներն ու էմոցիաները: Հաճախ դա ձեզ վերածում է մարդու, ով չափազանց ուշադիր է դետալների նկատմամբ:
Երբեմն հարկավոր է պարզապես ամեն ինչ հանգիստ թողնել. հնարավոր չէ հաշվի առնել բոլոր գործոնները: Բայց հարկավոր է նշել նաև, որ ձեր մոտեցումը հնարավորություն է տալիս հաջողության հասնել բոլոր բնագավառներում:
Խնձոր: Հավասարաչափ առաջնորդվում եք թե ինտուիցիայով, թե տրամաբանությամբ: Կարողացել եք գտնել հավասարակշռությունը, որը թույլ է տալիս հավասարաչափ լսել թե ներքին ձայնին, թե տրամաբանությանը, և կախված իրավիճակից՝ առաջնորդվել դրանցով:
Ներդաշնակ եք ինքներդ ձեր, շրջապատի ու բնության հետ: Կարող եք հրաշալի խորհրդատու լինել: Այդ պատճառով մարդիկ հաճախ բարդ իրավիճակներում ձեզ են դիմում:
Նյութը onedio.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը