
Մահացած զինծառայողներից մեկը մեքենայի վարորդն է. 4 զինվորի կյանք խլած վթարի դեպքով քրեական գործ է հարուցվել

07.11.2018թ՝ ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասի հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան, Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Արմենի Հունանյանը և ավտոմեքենայի թափքում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ` Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը, Հրանտ Արայի Գասպարյանը և Դավիթ Բենիամինի Մելքոնյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել են: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջը:
Ավտոմեքենայի թափքում գտնվող մյուս զինծառայողները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են զինվորական հոսպիտալ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1550396771773733&id=523772197769534&__xts__[0]=68.ARCPMwMxGEircQ5FCJFKx05yA2ySY-8d9HfvkFoHV_tKrQFeohoua-nLLO7RK7t4dAvqvKME0U2EPQ7vZWA_nVQ3dqK2xtrDQMfhgBhJHjW14wet5wUbU78N3jryW5OoKtnSLwNemVr3s85PumNODzMWXaqYxZHU9aiS5IsPcbqaE-qFfUqpy05VoI1M9Sg-VgLukJloxeigMDtBmXhZWCrhrw4zrwTuNLY–tYedbR6LsDvLJ_Xag&__tn__=-R