Յունիբանկը նվազեցրել է անգրավ բիզնես վարկի տոկոսադրույքը 

Վարկային միջոցների հասանելիությունը ՓՄՁ-ների համար ամենակարևոր հարցերից մեկն է: Ձեռնարկատերերի համար վարկային միջոցներն առավել մատչելի դարձնելու նպատակով, Յունիբանկը բարելավել է անգրավ վարկի պայմանները` նվազեցնելով վարկի տոկոսադրույքը: Այսուհետ «Անգրավ+» բիզնես վարկն իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին կտրամադրվի սկսած 11% տարեկան տոկոսադրույքով: Վարկի գումարը կազմում է մինչև 4 մլն ՀՀ դրամ: «Անգրավ+» վարկը տրամադրվում է մինչև 36 ամիս ժամկետով` ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով կամ եվրոյով:

Վարկային միջոցների համար կարող են դիմել արտադրության, առևտրի, շինարարության, զբոսաշրջության, սպասարկման, տրանսպորտի և այլ ոլորտներում զբաղված անհատ ձեռներեցը կամ իրավաբանական անձը:  Վարկառուն կարող է գրավի առկայության դեպքում ստանալ նաև հավելյալ վարկային միջոցներ: Այդ դեպքում՝ վարկի գումարը կազմում է մինչև 5 մլն դրամ, 10 000 դոլար կամ 8 000 եվրո:

Վարկի բարելավված պայմանները, պարտադիր գրավի պայմանի բացակայությունը և անհրաժեշտ փաստաթղթերի նվազագույն փաթեթը «Անգրավ+» վարկը հասանելի են դարձնում էլ ավելի մեծ թվով ձեռնարկատերերին: Այդպիսի մոտեցումը  նպաստում է բիզնեսի արագ զարգացմանը և լավագույնս բավարարում հաճախորդների պահանջմունքները: Անգրավ վարկը հնարավորություն կտա բանկի հաճախորդներին էլ ավելի ընդլայնել բիզնեսի ծավալները` բարձրացնելով արդյունավետությանն ու մրցունակությունը: Յունիբանկը հաճախորդներին առաջարկում է նաև վարկի մարման ճկուն ժամանակացույց: Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց որեւէ սահմանափակումների:

2018թ. սեպտեմբերի վերջի դրությամբ Յունիբանկի բիզնես վարկերի պորտֆելը գերազանցել է 71 մլրդ դրամը:

Տեսանյութեր

Լրահոս