
Քուվեյթի արտգործնախարարն ընդունել է Հայաստանի նորանշանակ դեսպանին

Քուվեյթի փոխվարչապետ, արտգործնախարար Շեյխ Սաբահ Խալեդ ալ-Համադ ալ-Սաբահ նոյեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի նորանշանակ դեսպան Սարմեն Բաղդասարյանին: Այս մասին հայտնում է Քուվեյթի Ազգային լրատվական գործակալությունը:
Սարմեն Բաղդասարյանը Քուվեյթում ՀՀ դեսպանի պաշտոնին էր նշանակվել 2018 թվականի սեպտեմբերին: