Բաժիններ՝

«Ռեալը» կարող է հրավիրել Լեոնարդու Ժարդիմին

«Մոնակոյի» նախկին մարզիչ Լեոնարդու Ժարդիմը դարձել է «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզչի հավանական թեկնածուներից մեկը:

«Սերուցքայինների» գլխավոր մարզչի պաշտոնում Ժարդիմի հավանական նշանակման մասին հաղորդում է Marca-ն: Մեկ այլ հավակնորդ է համարվում «Տոտենհեմը» գլխավորող Մաուրիսիո Պոչետինոն: Հիշեցնենք, որ գլխավոր մարզչի պաշտոնն ազատ է Ժուլեն Լոպետեգիի հեռացումից հետո:

Տվյալ պահին մադրիդյան թիմը ժամանակավորապես գլխավորում է «Կաստիլիայի» մարզիչ Սանտյագո Սոլարին:

2016-17թթ. մրցաշրջանում «Մոնակոն» Ժարդիմի ղեկավարությամբ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն և հասավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս