Կենդանակերպի 3 նշան, ովքեր իրենցից բացի՝ ոչ ոքի չեն սիրում
Երկվորյակներ: Մարդիկ կարող են կարծել, թե Երկվորյակները կարողանում են սիրել: Այո՛, նրանք գիտեն, թե ինչ է նշանակում՝ սիրել, բայց այդ զգացմունքները նրա համար երկրորդ տեղում են: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին առավել վտանգավոր է դարձնում այն հանգամանքը, որ նրանք կարողանում են թաքցնել իրենց եսասիրությունը:
Երկվորյակները պաշտում են իրենց, ինչը նշանակում է, որ երբեք մյուսների առաջնահերթությունները հաշվի չեն առնում: Հարաբերություններում ազատության կարիք ունեն: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները երբեք չեն չեղարկի իրենց որոշումը. դուք պարզապես կամ նրանց հետ եք, կամ՝ ոչ: Միևնույն ժամանակ, Երկվորյակները կյանքում դժվարությամբ են հաջողության հասնում, ինչի պատճառը սկզբունքայնության բացակայությունն է:
Ցուլ: Ցուլերն իսկական նարցիսներ են: Եթե Ցուլերին հարցնեք՝ ով է աշխարհի ամենագեղեցիկ մարդը, ամենայն հավանականությամբ, նրանք կխոսեն իրենց մասին: Նրանք հավատացած են, որ իդեալական կազմվածք ունեն: Նույնիսկ, եթե կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները խոստովանեն, որ սպորտով զբաղվելու կարիք կա, միևնույն է՝ աշխարհում նրանից գեղեցիկ մարդու չեք գտնի:
Ընդհանուր առմամբ, հնարավոր է հաշտվել ինքնասիրության այսպիսի մակարդակի հետ, բայց եթե այս ամենն ի սկբանե նյարդայնացնում է ձեզ, հազիվ թե կարողանաք լեզու գտնել Ցուլերի հետ:
Առյուծ: Առյուծներն ամեն ինչ անում են իրենց համար, ինչը չեն թաքցնում: Լինում են պահեր, երբ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ինչ-որ բան են անում այլ մարդկանց համար, բայց դա հազվադեպ է պատահում: Առյուծները չեն մոռանում օգնել մարդկանց, բայց դա անում են միայն այն ժամանակ, երբ խնդիրներ չունեն:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին դուր է գալիս ինչ-որ բան անել մարդկանց համար միայն այն դեպքում, երբ դա օգնում է բարձրացնել իրենց ինքնագնահատականը:
Նյութը greatpicture.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը