
Էլինա Դանիելյանը ոչ-ոքիով մեկնարկեց աշխարհի առաջնությունում

Շախմատի Հայաստանի կանանց թիմի երկու ներկայացուցիչները մեկնարկեցին աշխարհի առաջնությունում:
Ռուսական Խանտի Մանսիսկ քաղաքում մեկնարկեց կանանց աշխարհի առաջնության անդրանիկ տուրում Լիլիթ Մկրտչյանը պարտություն կրեց աշխարհի 14-րդ չեմպիոն, ուկրաինացի Աննա Ուշենինայից: Էլինա Դանիելյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան Հունգարիայի ներկայացուցիչ Տան Տրանգ Հոանգի հետ:
Շախմատիստներըը պատասխան պարտիան կանցկացնեն նոյեմբերի 4-ին: