«Հուսով եմ, որ Մարսիալը կերկարաձգի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ». Մոուրինիո
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ցանկանում է, որ թիմի հարձակվող Անթոնի Մարսիալը նոր համաձայնագիր ստորագրի ակումբի հետ:
22-ամյա ֆրանսիացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը՝ ներառյալ մեկ մրցաշրջանով այն երկարաձգելու մասին կետը:
«Ես չեմ քննարկում պայմանագրերը: Ես նույնիսկ տեղյակ չեմ դրանցում նշված գումարների մասին և շատ ուրախ եմ, որ չեմ մասնակցում այդ տեսակ բանակցությունների: Իհարկե, հույս ունեմ, որ մենք կպայմանավորվենք:
Նա տաղանդավոր խաղացող է, և բոլորը գիտեն այդ մասին դեռ այն ժամանակներից, երբ նա խաղում էր «Մոնակոյում»: Բացի այդ, նա ստաբիլ է և լավ հասկանում է ֆուտբոլը: Երբ դուք հասնում եք այդ մակարդակին կամ մոտենում եք դրան, նշանակում է՝ դառնում եք թոփ-խաղացող: Մի բան է տաղանդավոր խաղացողը, մեկ այլ բան՝ թոփ-խաղացողը:
Հիմա, երբ Մարսիալը դառնում է թոփ-ֆուտբոլիստ, ես, բնականաբար, ցանկանում եմ, որպեսզի նա մնա: Գիտեմ, որ ակումբը շատ է ցանկանում, որպեսզի Անթոնին մնա: Հուսով եմ՝ նա կմնա»,- Մոուրինիոյին է մեջբերում skysports.com-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը