Վալերի Սեմերիկովը չի բացառել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կքննարկվի առաջիկա նիստում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը չի բացառել, որ կազմակերպության  գլխավոր քարտուղարի հարցը կքննարկվի առաջիկա խորհրդի նիստում: Ինչպես տեղեկացնում է«ՌԻԱ-Նովոստի»-ն, Սեմերիկովը նշել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի՝ պաշտոնից ազատումը չի ազդի կազմակերպության գործունեության վրա:

«Ինչպե՞ս կարող է այն ազդել, եթե մենք աշխատում ենք Հավաքական անվտանգության խորհրդի կողմից ընդունված որոշումների կատարման ուղղությամբ: Ինչպե՞ս մենք աշխատել ենք , այդպես էլ կշարունակենք աշխատել»,- ասել է Սեմերիկովը:

Միևնույն ժամանակ, նա ասել  է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներն են որոշելու են, թե որ երկրի ներկայացուցիչը կլինի կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարը: Նա չի բացառել, որ այս հարցը քննարկվելու է նոյեմբերի 8-ին կազմակերպության առաջիկա խորհրդի նիստում:

ՀԱՊԿ խորհրդի որոշմամբ Յուրի Խաչատուրովն ազատվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից: 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930