Բաժիններ՝

ԶԼՄ-ներն առաջին լուսանկարն են հրապարակել «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի նկարահանումներից

Entertainment Weekly հրատարակությունն առաջին պաշտոնական լուսանկարն է հրապարակել «Գահերի խաղը» սերիալի վերջին եթերաշրջանի նկարահանումներից։ Կադրում պատկերված են Քիթ Հարինգթոնը եւ Էմիլյա Քլարքը, որոնք Ջոն Սնոուի եւ Դեյներիս Թարգարիենի դերակատարներն են: Գործադիր պրոդյուսեր Բրայան Քոգմանը պատմել է, որ եզրափակիչ եթերաշրջանում բոլոր հերոսները «միասին կհավաքվեն, որպեսզի դիմակայեն ընդհանուր թշնամուն»:

Նա նաեւ հավելել է, որ հանդիսատեսներին սպասում է անհավանական հուզական եթերաշրջան: «Գահերի խաղը» լայն ժողովրդականության է արժանացել սյուժեի անսպասելի շրջադարձերի շնորհիվ, ներառյալ գլխավոր հերոսների զոհվելը: Սերիալը նկարահանում են 2011 թվականից, այդ ժամանակաշրջանում սերիալն ստացել է38 «Էմմի» մրցանակներ: Ութերորդ եթերաշրջանի թողարկումը նշանակված է 2019 թվականի առաջին կեսին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս