Բաժիններ՝

«Այս 9 ամիսների ընթացքում ներդրումներն աճել են 70%-ով, իսկ աշխատատեղերն աճել են 30 %-ով». Նիկոլ Փաշինյան

«Եթե հանում ենք հանքարդյունաբերության ոլորտը, ապա մնացած ոլորտներում իրականացվող ներդրումներն այս 9 ամիսների ընթացքում աճել են ուղիղ 70 տոկոսով, իսկ ակնկալվող աշխատատեղերն աճել են 30 տոկոսով»,- այսօր խորհրդարանում այս մասին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Այսինքն՝ 70 տոկոսով աճել է այնպիսի սարքավորումների ներկրումը, որոնք հանքարդյունաբերությանը չեն վերաբերում, որոնք խաղադրույքներ կատարելուն չեն վերաբերում, այլ վերաբերում են ժամանակակից և մրցունակ արտադրանքի թողարկմանը»,-ընդգծեց նա։

2018թ. առաջին 9 ամիսների ընթացքում, ըստ նրա՝ կապիտալ ապրանքների ներկրումն աճել է 75.5 տոկոսով. «Խոսքը սարքեր, սարքավորումներ, մեքենաներ ներկրելու մասին է, և վերլուծությունը ցույց է տալիս, որ այս ներկրումները մեծ մասամբ չեն վերաբերում հանքարդյունաբերության ոլորտին։ 2018թ. ընթացքում շուրջ 29 տոկոսով աճել է հումքի ներկրումը, որը, բնականաբար, պետք է օգտագործվի արդյունաբերության մեջ»։

Նրա խոսքով՝ արդյունաբերության ոլորտում այս տարվա սեպտեմբերին արձանագրվել է 0.9 տոկոս աճ, ինչը, ըստ Փաշինյանի՝ բավականին ցածր է՝ նախորդ տարվա սեպտեմբերի նկատմամբ. «Թիվը ցածր է, որովհետև Թեղուտում լուրջ խնդիրներ կան, և այն գրեթե դադարեցրել է գործունեությունը։ Բայց նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ վերամշակող արդյունաբերությունը 11.4 տոկոս աճ է գրանցել։ Այս թվերը խոսում են մի բանի մասին՝ արդյունաբերության մեջ հանքարդյունաբերության չափաբաժինն իջել է, իսկ վերամշակող արդյունաբերության չափաբաժինը՝ աճել»։

Կարդացեք նաև

Նա նաև նշեց, որ վարկային տոկոսադրույքները ևս նվազել են. «2018թ ֆիզիկական անձանց տրվող դրամավարկային միջին տոկոսադրույքը նվազել է մոտ 2.9 տոկոսով»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս