Samsung-ը սմարթֆոնների համար trade-in առցանց-ծրագիր է գործարկել ռուսական շուկայում
Samsung-ը հին սմարթֆոնները Համացանցի միջոցով նորերով փոխարինելու ծրագիր է գործարկել: Ինչպես հաղորդվում է ընկերության կայքում, ռուսական շուկայում դա trade-in առաջին ծրագիրն է՝ հետգնման արժեքի առցանց որոշման եւ առանց խանութ գալու անհրաժեշտության նոր հեռախոսի գնման հնարավորությամբ։
«Մեր դիտարկումների համաձայն, ավելի ու ավելի շատ սպառողներ են Samsung-ի հին սմարթֆոնները trade-in-ի միջոցով նորերով փոխարինելը համարում հարմար ու շահավետ: Այդ պատճառով մենք շարունակում ենք զարգացնել այն ծրագրերը, որոնք շարժական տեխնոլոգիաների վերջին նվաճումները հասանելի են դարձնում մարդկանց հնարավորինս ավելի լայն շրջանակի համար»,-նշել է Ռուսաստանում Samsung Mobile-ի ղեկավար Դմիտրի Գոստեւը: trade-in-ի համար հայտերի ձեւակերպումն անցկացվում է samsung.com կայքում:
Անհրաժեշտ է, որ օգտատերն ընտրի որեւէ հետաքրքիր մոդել եւ տվյալներ լրացնի իր գաջեթի վիճակի վերաբերյալ: Դրանից հետո կորոշվի զեղչի վերջնական չափը: Նոր սմարթֆոնը կբերի ցրիչը, նա նաեւ կգնահատի հանձնվող գաջեթի համապատասխանությունը ծրագրի պայմաններին: Ինչպես նշվում է, trade-in-ի շրջանակներում կարելի է ձեռք բերել ոչ միայն Galaxy Note9 եւ Galaxy S9 ֆլագմանական մոդելների սմարթֆոններ, այլեւ Galaxy A7 շարքի սարքեր՝ երեք խցիկով: Առայժմ ծառայությունը հասանելի է միայն Մոսկվայի ու Մոսկվայի մարզի բնակիչների համար: