Բաժիններ՝

«Ես երբեք դպրոցին թույլ չեմ տվել միջամտել իմ կրթությանը»

Մարկ Տվենի 25 հեգնական ու իմաստուն մտքերը

Մարկ Տվեին կոչում էին առաջին իսկական ամերիկյան գրողը: Նա լրագրող էր, ճանապարհորդ, նշանավոր հասարակական գործիչ: Նրա ստեղծագործությունն իր մեջ բազմաթիվ ժանրեր էր միավորում՝ սատիրա, հումոր, ֆանտաստիկա, հրապարակախոսություն և այլն: Նրա ամենահայտնի գրքերը՝  «Թոմ Սոյերի արկածները» և «Հեքլբերրի Ֆիննի արկածները», գրված էին իր մանկության հիշողությունների հիման վրա:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նրա ամենավառ, սրամիտ ու հեգնական մտքերի ընտրանին:

  • Պարիր այնպես, ասես քեզ ոչ ոք չի նայում: Երգիր, ասես քեզ ոչ ոք չի լսում: Սիրիր այնպես, ասես քեզ երբեք չեն դավաճանել, և ապրիր այնպես, ասես աշխարհը դրախտ է:
  • Խուսափեք նրանցից, ովքեր փորձում են սասանել ձեր հավատը: Մեծ մարդը, ընդհակառակը, ձեզ ներշնչում է, որ դուք կարող եք դառնալ մեծագույն անձնավորություն:
  • Կյանքում մեկ անգամ երջանկությունը յուրաքանչյուրի դուռն է թակում, սակայն հաճախ այդ յուրաքանչյուրը նստած է լինում հարևան գինետանն ու չի լսում աղմուկը:
  • Եթե չգիտես՝ ինչ ասել, ճիշտն ասա:
  • Ես երբեք դպրոցին թույլ չեմ տվել միջամտել իմ կրթությանը:
  • Ամառը տարվա այն եղանակն է, երբ շատ շոգ է այնպիսի բաներով զբաղվելու համար, որոնց զբաղվելու համար ձմռանը ցուրտ էր:
  • Մի ընկեք այն մոլորության մեջ, թե աշխարհը ձեզ ինչ-որ բան պարտք է: Այն կար մինչև ձեր լինելն ու ոչինչ ձեզ պարտք չէ:
  • Ավելի լավ է լռել ու հիմար թվալ, քան խոսել ու ցրել դրա վերաբերյալ բոլոր կասկածները:
  • Մարդը կարմրելու ընդունակ միակ կենդանին է: Չնայած միայն ինքն էլ ստիպված է կարմրել:
  • Ծխելը թողնելը հեշտ է: Ես ինքս մի 100 անգամ թողել եմ:
  • Մարդկային ռասան միայն մեկ իսկապես արդյունավետ զենք ուներ. դա ծիծաղն էր, որի ուժի առաջ ոչինչ չի կարող դիմադրել:
  • Բարությունն այն է, ինչը կարող է լսել խուլը և տեսնել կույրը:
  • Այնպես է ստացվել աշխարհում, որ մարդը, դադարելով մտահոգվել մի բանի համար, սկսում է մտահոգվել մյուսի համար:
  • Առողջությունը պահպանելու միակ եղանակն է՝ ուտել չսիրածդ բանը, խմել այն, ինչ դուր չի գալիս, և անել այն, ինչ չես ուզում անել:
  • Միայն երկու բանի համար մենք կզղջանք մահվան մահճում. որ քիչ ենք սիրել ու քիչ ենք ճամփորդել:
  • Նա, ով չգիտի, թե ուր է գնում, շատ կզարմանա՝ ընկնելով ոչ այնտեղ:
  • Ոչ մի իմպրովազիցիա ինձ այնքան լավ չի տրվում, որքան այն, որը ես նախապատրաստել եմ 3 օր:
  • Երբեք մի վիճեք հիմարների հետ: Դուք կիջնեք իրենց մակարդակին, ուր նրանք ձեզ կճնշեն իրենց փորձով:
  • Երբ իմ և իմ կնոջ կարծիքները տարբերվում են, մենք սովորաբար վարվում ենք այնպես, ինչպես ինքն է ուզում: Կինս դա փոխզիջում է կոչում:
  • 20 տարի հետո դուք ավելի շատ հիասթափված կլինեք այն բաներից, ինչ չեք արել, քան նրանցից, ինչ արել եք: Այնպես որ, առաջ գնացեք, գործեք, բացահայտեք:
  • Եթե վերցնես սոված շանը, կերակրես ու գուրգուրես նրան, ապա նա քեզ չի կծի: Դրանում է շան ու մարդու սկզբունքային տարբերությունը:
  • Մեզ դուր են գալիս մարդիկ, ովքեր մեզ համարձակորեն ասում են՝ ինչ են մտածում, բայց միայն այն պայմանով, որ նրանք էլ են մտածում մեզ պես:
  • Ընկերությունն այնպիսի սուրբ, քաղցր, ամուր ու հիմնական զգացում է, որ այն կարելի է պահպանել ողջ կյանքում, եթե միայն պարտքով փող չխնդրես ընկերոջիցդ:
  • Դասական գրականությունն այն է, որ յուրաքանչյուրն անհրաժեշտ է համարում կարդալ, բայց ոչ ոք չի կարդում:
  • Վատագույն միայնությունն այն է, երբ մարդն իրեն լավ չի զգում իր հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս