Բաժիններ՝

Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ստորագրել է «2019-2025 թվականներին ՌԴ պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգի մասին» հրամանագիրը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Այն ուղղված է այդ թվում՝ ավելի հարմարավետ պայմանների ձեւավորմանը արտասահմանից հայրենակիցների Ռուսաստան՝ մշտական բնակության վայր վերաբնակեցման համար, մուտքի հստակ կանոնների ստեղծմանը եւ ապրելու, աշխատելու իրավունք ստանալուն, Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերելուն»,-պարզաբանել է պետության ղեկավարը՝ ելույթ ունենալով արտասահմանում ապրող հայրենակիցների Համաշխարհային կոնգրեսի նիստում:

«Բազմաթիվ խնդիրները, խոչընդոտները, որոնց մասին խոսում էին մեր հայրենակիցները, հանվել են»,-նշել է Պուտինը: Ընդ որում՝ նա կոչ է արել «տեսնել, թե ինչպես է այն (հայեցակարգը) աշխատում գործնականում»: Հայեցակարգի նախորդ խմբագրույթը նախագահի կողմից հաստատվել էր 2012 թվականի հունիսի 8-ին: Պետության ղեկավարը նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանը աշխարհում լարվածության աճի պայմաններում վճռականորեն կպաշտպանի հայրենակիցների իրավունքներն ու շահերն արտասահմանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս