Բաժիններ՝

Twitter-ում չեն բացառել «հավանում» կոճակից հրաժարվելը

Twitter-ի վարչակազմը դիտարկում է այն կոճակից հրաժարվելու հնարավորությունը, որը թույլ է տալիս նշել սոցցանցում դուր եկած հաղորդագրությունը, սակայն առաջիկայում դա չի պլանավորվում անել: Այս հայտարարությամբ հոկտեմբերի 29-ին հանդես է եկել միկրոբլոգների ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Բրենդոն Բորմանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել է Daily Telegraph բրիտանական թերթը, Twitter ընկերության գլխավոր տնօրեն, միկրոբլոգների համանուն ծառայության սեփականատեր Ջեկ Դորսին հայտարարել է, որ «սրտի ձեւ ունեցող կոճակի երկրպագուն չէ» եւ «կցանկանար շուտ ազատվել դրանից»: Դրանից հետո Twitter-ի մամուլի ծառայությունում պարզաբանել են, որ մշտապես «վերաիմաստավորում են այն ամենը, ինչ վերաբերում է ծառայությանը», այդ թվում եւ՝ մատնանշված կոճակին: Մենք աշխատանքի վաղ փուլերում ենք եւ առայժմ չենք պլանավորում դրանք հրապարակել»,-հավելել են ընկերությունում:

Ավելի ուշ Բորմանը ճշտել է. «Երկու խոսք՝ «հավանում» կոճակի վերաբերյալ: Մենք հասկանալ ենք տվել, որ դիտարկում ենք այդ հնարավորությունը: Ջեկը նույնիսկ հայտարարել է դրա հնարավորության մասին՝ ելույթ ունենալով ԱՄՆ-ի Կոնգրեսի առջեւ»:

«Կոնկրետ ժամկետներ չկան: Դա շուտ տեղի չի ունենա»,-հավելել է նա: Twitter սոցիալական ցանցը միկրոբլոգների ծառայություն է կարճ հաղորդագրությունների հրապարակային փոխանակման համար: Նրա ամսական լսարանն այս տարվա հուլիսին հասել է մոտավորապես 335 մլն մարդու: Ընկերության շուկայական կապիտալիզացիան գերազանցում է 24 մլրդ դոլարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս