Բաժիններ՝

Կենդանակերպի ամենադաժան կանայք

Կարիճ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ամենագրավիչն են, միևնույն ժամանակ՝ ամենալուրջ մրցակիցները: Կին Կարիճները վտանգավոր են, քանի որ գիտեն՝ ում ինչպես խոցել: Նրանք կկարողանան գտնել ամենադաժան բառերն ու ցավոտ տեղերը:

Կին Կարիճներն իրենց առջև նպատակ չեն դնում մարդկանց ցավ պատճառել, նրանք հաճախ այն կարծիքին են, որ արդարացիորեն վրեժ են լուծում կամ պաշտպանվում: Իսկ ճիշտ պաշտպանվածությունը, ըստ նրանց, հարձակումն է: Ընդ որում, Կարիճները չեն կաշկանդվում միջոցներ ընտրելիս:

Խեցգետին: Թեև Խեցգետիններն անհոգ են, ուրախ, նրանք նաև բռնկուն են: Բայց ամենավատն այն է, որ նրանք նեղացկոտ են և վրեժխնդիր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն մոռանում ոչ մի բառ. հակառակը. նրանք երկար ժամանակ շարունակում են հիշել նույնիսկ ամենաանշան խոսքերը և վրեժի ծրագիր կազմում:

Բայց նրանց վրեժխնդրությունը կարող է մանկական կամակորություն հիշեցնել:

Կարդացեք նաև

Խոյ: Ուրախ, հաճելի Խոյերն իսկական ագրեսորներ են: Նրանց լավ վերաբերմունքը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ Խոյերի ճանապարհին փոքր դժվարություններ չեն առաջացել: Ձեզ համար ամեն ինչ շատ վատ է, եթե Խոյերը կարծում են, թե այդ դժվարությունները դուք եք ստեղծում:

Հիմնական խնդիրն այն է, որ կին Խոյերը սովոր են պատասխանատվություն ստանձնել տղամարդկանց փոխարեն: Դրա հետևանքով նրանք բավական դաժան են դառնում, մինչև վերջ պնդում իրենց դիրքորոշումը: Խոյերը միշտ վստահ են, որ իրավացի են, բռնկուն, կամակոր, ցինիկ: Բացի այդ՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են կոնֆլիկտ ստեղծել ցանկացած առիթով և նույնիսկ դրա բացակայության դեպքում:

Նյութը fabiosa.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս