Բաժիններ՝

Ամենահարուստ չինացին. որքան է կազմում նրա կարողությունը

Ինտերնետ-կոմերցիայի բնագավառում չինական խոշորագույն ընկերության ղեկավար Ջեկ Ման գլխավորել է Forbes հանդեսի հրապարակված «Չինաստանի 400 ամենահարուստ մարդկանց» վարկանիշը: Հրատարակության տվյալներով՝ թոփ-մենեջերի կարողությունը գնահատվում է 34,6 մլրդ դոլար։

Ցուցակի երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Tencent հեռուստահաղորդակցական կորպորացիայի 46-ամյա ղեկավար Մա Հուատենը՝ 32,8 մլրդ դոլար կարողությամբ: Երրորդ դիրքում է Evergrande դեւելոպերական խոշոր ընկերության վարչության նախագահ 60-ամյա Սյույ Ցզյանը, նրա հարստությունը գնահատել են 30,8 մլրդ դոլար: Forbes-ի տվյալներով՝ առաջատարների եռյակից յուրաքանչյուրի կարողությունն այս տարի կրճատվել է:

Այսպես, Ջեկ Ման 2017 թվականի համեատությամբ աղքատացել է 4 մլրդ դոլարով, Մա Հուատենը՝ 6,2 մլրդ դոլարով, իսկ Evergrande-ի ղեկավարը՝ 11,7 մլրդ դոլարով: Այս տարվա ցուցակում 43 նոր մասնակից կա, որոնց առեւտրային հաջողությունը, հրատարակության տեղեկատվության համաձայն, պայմանավորված է ֆոնդային սակարանում նրանց ընկերությունների բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխմամբ:

Այս ամսին ավելի վաղ Hurun չինական գործարար հրատարակությունը նույնպես Alibaba-ի ղեկավարին ճանաչել էր ՉԺՀ-ի ամենահարուստ բնակիչը՝ նրա կարողությունը գնահատելով 39 մլրդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս