
Մասքը հայտնել է Լոս Անջելեսի տակ ստորգետնյա տրանսպորտային թունելի բացման օրը

Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) տակ ստորգետնյա թունելը, որը գործարար Իլոն Մասքը մտահղացել է որպես վերգետնյա տրանսպորտի եւ մետրոյի այլընտրանք, գրեթե պատրաստ է շահագործման եւ կսկսի աշխատել դեկտեմբերի 10-ին: Այս մասին Մասքը հայտնել է Twitter-ում:
«Առաջին թունելը գործնականում պատրաստ է: Կբացվի դեկտեմբերի 10-ին»,- գրել է Մասքը: Մասքը The Boring Company-ի ստեղծման մասին հայտարարել էր նախանցյալ տարվա դեկտեմբերին, 2017 թվականի հունվարին ընկերությունը է ձեռք է բերել հորատ եւ սկսել կառուցել թունել այն ցանցի ստեղծման նախագծի շրջանակներում, որը կոչված է հեռանկարում ընդգրկելու ամբողջ Լոս Անջելեսը: Այս տարվա հունիսին ընկերությունն ավարտել Է ավելի քան 4,3 կիլոմետր երկարությամբ հատվածի բացումը եւ կառուցումը:
Թունելի շահագործման սկսվելուց հետո, Մասքի խոսքով, առաջնահերթությունը կտրվի հետիոտներին եւ հեծանվորդներին: Ըստ որում արտոնյալ շրջանի ավարտից հետո այդ համակարգում երթեւեկության արժեքը ցածր կլինի ավտոբուսի տոմսի գնից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: