
Տնական թխվածքաբլիթներ «Սավոյարդի». հանրահայտ աղանդերի պարտադիր բաղադրիչը

Բաղադրիչներ
1. Ալյուր – 50 գ
2. Ձվի սպիտակուց – 3 հատ
3. Ձվի դեղնուց – 2 հատ
4. Շաքարավազ – 60 գ
5. Շաքարի փոշի – 30 գ
Պատրաստման եղանակը
1. Հարել սպիտակուցը, հետո ավելացնել շաքարավազի ընդհանուր չափի կեսը և նորից հարել՝ մինչև շաքարավազի հալվելը:
2. Մնացած շաքարավազը խառնել դեղնուցի հետ և հարել մինչև բաց գույնի թեթև զանգված ստանալը:
3. Զգուշությամբ խառնել սպիտակուցը դեղնուցին, ավելացնել մաղած ալյուրը, խառնել թեթև շարժումներով՝ ներքևից վերև:
4. Խմորը լցնել հրուշակագործական տոպրակի մեջ և պերգամենտով պատված տապակի մեջ 10 սմ երկարության փայտիկներ ձևավորել:
5. Երկու անգամ վրան շաքարի փոշի շաղ տալ, թողնել 15 րոպե:
6. Թխել 190 աստիճան տաքացրած ջեռոցում 10-12 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը