Բաժիններ՝

Հայտնի է, թե որն է ամենապաշտպանված սմարթֆոնը

Փորձագետները iPhone-ը համարել են շուկայի ամենապաշտպանված սմարթֆոնը: Այդ մասին գրել է Market Watch պորտալը: Apple-ի արտադրանքները Android-ով սմարթֆոնները գերազանցում են տվյալների պահպանման առումով, նշում է ամերիկյան SiteLock ընկերության վերլուծաբան Ջեսիկա Օրտեգան:

Google-ի օպերացիոն համակարգի սարքերը տեղեկատվությունը փոխանցում են ընկերության սերվերների վրա, ինչից հետո օգտատերերի անձնական տվյալներն օգտագործվում են նրանց «թվային դիմանկարի» կառուցման եւ գովազդի համար, մինչդեռ iOS պլատֆորմը թույլ է տալիս տեղեկությունների մեծ մասը պահպանել բուն սարքի մեջ, ընդգծում է փորձագետը: Բացի այդ, iPhone-ն ավելի դժվար է կոտրել հավելվածների օգնությամբ, որոնք կարելի է ներբեռնել պաշտոնական խանութից, կարծում է Օրտեգան:

Համեմատելով App Store-ը եւ Play Market-ը՝ վերլուծաբանը գալիս է այն եզրակացությանը, որ Google-ի հարթակն ավելի բաց է շարժական հավելվածներ մշակողների համար. դա օգտատիրոջը հնարավորություն է տալիս անձնավորել իր գաջեթը, բայց միեւնույն ժամանակ չարագործներին թույլ է տալիս շրջանցել անվտանգության ոչ ամենախիստ պահանջները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031