Բաժիններ՝

«Արսենալ»-ի մարզիչը պատմել է, թե ինչու Մխիթարյանը չի մեկնել Բաքու

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին խոսել է Հենրիխ Մխիթարյանի՝ Ադրբեջան չմեկնելու մասին:

«Մխիթարյանը չկարողացավ գալ: Եկել են նրանք, ովքեր հոգեբանորեն պատրաստ են այս մրցախաղին: Հենրիխը վատառողջ էր նախօրեի, այդ իսկ պատճառով չեկավ թիմի հետ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «զինագործների» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Արսենալ»-ը հոկտեմբերի 4-ին կմրցի «Ղարաբաղ»-ի հետ, հանդիպումը կկայանա Բաքվում:

Եվրոպայի լիգայի եզրափակիչն այս տարի կանցկացվի ևս Բաքվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031