Բաժիններ՝

Դիլիջանի թունելը ժամանակավորապես փակ կլինի. Տրանսպորտի նախարարությունն այլընտրանքային ճանապարհ է առաջարկում

Դիլիջանի թունելը անվտանգության նկատառումներով ժամանակավորապես փակ է, այն փակ կլինի նաևառաջիկայում` վերանորոգման նպատակով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը:

Նրա խոսքով՝ հրդեհի հետևանքով մեծ վնաս է հասցվել թունելին:

Հրդեհը ուղեկցվել է պայթյունով։ Դեպքի վայրից հայտնեցին, որ տուժողներ չկան, սակայն բեռնատար մեքենան ամբողջությամբ այրվել է և վերածվել մոխրակույտի։

«Միջադեպի առաջին վայրկյաններին տեղում հերթապահող ճանշինի աշխատակիցներն արագ արձագանքել են, թունելից տարհանվել են բոլոր մեքենաները, մուտքերը՝ փակվել։ Ուժեղ ծխի պատճառով ԱԻՆ աշխատակիցները հնարավորություն են ունեցել մոտենալ թունելին միայն Դիլիջանի կողմից և հանգցնել կրակը»,-ասաց նա։

Հրդեհը հասցրել է տարածվել նաև թունելի օդափոխության համակարգում:

Նշենք, որ բելառուսական պետհամարանիշով ծանրաքաշ ավտոմեքենան բեռնված է եղել հեռուստացույցներով և լվացքի մեքենաներով։

Նախարարությունը վարորդներին առաջարկում է երթևեկել Սեմյոնովկայի ավտոճանապարհով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս