«Ես ինձ տեսնում եմ այդ պաշտոնում». Արթուր Վանեցյանը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնը զբաղեցնելու մասին

«Ես պատրաստ եմ ստանձնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը։ Ես ինձ տեսնում եմ այդ պաշտոնում»,- այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում լրագրողներին այս մասին ասաց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը։

Հարցին՝ ԱԱԾ-ում իր աշխատանքը չի՞ տուժի՝ նոր պաշտոնը զբաղեցնելուց հետո, նա պատասխանեց՝ ոչ. «Ընտրություններից հետո բրիֆինգ է նախատեսված, այդ ժամանակ բոլոր հարցերին կպատասխանեմ»։

Լրագրողներին Վանեցյանը հորդորեց հետևել իր ելույթին՝ ընդգծելով՝ շատ լավ ելույթ է պատրաստել. «Ելույթիցս հետո եթե հարցեր մնան, բոլոր հարցերին կպատասխանեմ»։

Գաղտնալսման վերաբերյալ հարցն էլ ԱԱԾ պետը թողեց անպատասխան։

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930