Կատուների արգելոցը ժողովրդականություն վայելող տեսարժան վայր է դարձել Հավայան կղզիներում
Հավայան կղզիներում գտնվող արգելոցը, որտեղ 600 վայրի կատուներ են ապրում, դարձել է Լանայի կղզու տեսարժան վայրը: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:
Արգելոցը բացել է Քեթի Քերոլը այն բանից հետո, երբ 2001 թվականին նա տեղափոխվեց այդ կղզի: Այն ժամանակ նա շփոթահար վիճակում հայտնվեց այն բանից, որ կղզու վրա հայտնաբերեց հարյուրավոր անօթեւան եւ քաղցած կատուների:
Գրեթե երկու տասնամյակ անց այդ կենդանիները վայելում են կանոնավոր կերը, արգելոցի հյուրերի փաղաքշանքն ու հսկայական ուշադրությունը:
Կատուների ապաստանը գրեթե լիովին ապրում է զբոսաշրջիկների նվիրատվությունների հաշվին: Անցյալ տարի այստեղ են այցելել ավելի քան 10 հազար հյուրեր, չնայած այն բանին, որ կղզում մշտապես ապրում է միայն 3 հազար մարդ:
«Այստեղ մարդիկ են գալիս ամբողջ աշխարհից,-ասում է արգելոցի գործադիր տնօրեն Կիոնի Վոնը:-Շատ հաճելի է ժպիտներ տեսնել նրանց դեմքերին: Հիանալի է, որ այդ կատուներն այսքան ուշադրություն են գրավում», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: