Սեպտեմբերի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում Կոնգոյի Հանրապետության դեսպան Դավիդ Մադուկային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այցելել է հանրապետության հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:
Հայաստանում UC Rusal ընկերության փայլաթիթեղ արտադրող «Արմենալ» գործարանը սկսել է նվազեցնել հզորությունները, իսկ աշխատակիցներն այլևս լրիվ զբաղվածությամբ չեն աշխատում, քանի որ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով արտադրանքի պահանջարկի անկում է գրանցվել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմում է Աջափնյակ վարչական շրջանի բնակիչներին:
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը վստահ է, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Լիվերպուլի» հետ խաղը շատ բարդ է լինելու:
«Մարտի 1-ի» գործով ընթանում է քննություն և քննության վերջնական արդյունքները ցույց կտան, թե ինչ է տեղի ունեցել:
«Օրինաց Երկիր» կուսակցությունը Մհեր Շահգելդյանի գլխավորությամբ սեպտեմբերի 18-ին քայլերթ անցկացրեց Զեյթուն վարչական շրջանում:
Գեղանկարիչ, արձանագործ Երվանդ Քոչարի արվեստը 20-րդ դարի համաշխարհային կերպարվեստի բացառիկ երեւույթներից է։ Նա իր մտածողությամբ եւ կերպարվեստի մեջ ունեցած ավանդով առաջ էր անցել ժամանակից եւ այսօր էլ դեռ շարունակում է մնալ առջեւում։
Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը, որ հայտարարել էր, թե «Իմ քայլը» դաշինքի հետ նման հարաբերությունների պայմաններում դեռ հարց է՝ իրենք կպաշտպանե՞ն ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելը, թե՞ ոչ, նշում է, որ վերջնական որոշում դեռ չկա, հարցը պետք է քննարկեն, երբ կներկայացվի համապատասխան նախագիծը։
Սեպտեմբերի 19-ին, միայն մեկ օր, ժամը 10:00-19.00-ը Երևանում՝ Թումանյան փողոցի և Հյուսիսային պողոտայի հատման կետից մինչև Տերյան և Հին երևանցու փողոցների հատման կետն ընկած բացօթյա հատվածում, կբացվի «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը:
Շուրջ 180 իրանական ընկերություններ մտադիր են շինանյութերի գործարաններ կառուցել Սիրիայում ավերիչ պատերազմից հետո երկրի վերականգնմանը մասնակցելու համար:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Նյու Յորքում գործող հայկական «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ղեկավարությանը:
Այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչների հետ միասին այցելեց Ծիածան և Ամբերդ համայնքների դպրոցներ՝ նվիրաբերելով ընդհանուր առմամբ 80.000 ԱՄՆ դոլար արժողությամբ նոր դպրոցական գույք, ուսումնական պարագաներ, կահույք, մարզասարքեր և խոհանոցային սարքավորումներ:
«Իմ քայլը» դաշինքի հանրահավաքը՝ Աջափնյակում. factor.am (ուղիղ):
«Ծառուկյան» դաշինքի քարոզարշավը Աջափնյակում․ factor.am (ուղիղ):
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն իր սպասելիքներն է կիսել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին խաղից առաջ:
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը՝ ՎԶԵԲ Կլիմայի փոփոխության և էներգախնայողության թիմի ղեկավարի տեղակալ Նայջել Յոլանտսի գլխավորությամբ։
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը լուրջ կասկածների տեղիք է տալիս՝ մայիսի 17-ից տարփողվող արտահերթ ընտրությունների ամենաազատ, ամենաարդար, ամենաանկաշառ ձևով անցկացնելու առումով: Քարոզարշավը չավարտած` ամեն օր ականատես ենք լինում ամենաանսպասելի խախտումների:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Հայք» կուսակցությունը ցանկանում է Երևանը դարձնել արժեքների վերստեղծման կենտրոն: Այս մասին մամուլի ասուլիսում հայտնեց կուսակցության ավագանու ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Հրաչյա Սարգսյանը:
«Նոր իշխանությունները և մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնանում են իրենց հակասական գործունեությամբ»,- Factor.am-ի հետ զրույցում արձագանքելով վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հայտարարությանը, որ Հայաստանի երեք նախագահներն էլ կհրավիրվեն անկախության տոնին՝ կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր կարծիքն է հայտնել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի խաղի մասին:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ներքաղաքական անցուդարձի մեջ իրավունք չունենք երկրորդ պլան մղելու արտաքին քաղաքական հիմնահարցերը, որտեղ իշխանության բոլոր ճյուղերը համատեղ ջանքեր գործադրելու հնարավորություն ունեն Հայաստանի շահերը առաջ տանելու համար:
Հայաստանի Մ-17 հավաքականը ժամանել է Բելառուս, որտեղ սեպտեմբերի 19-ին և 21-ին անցկացնելու է ընկերական հանդիպումներ Բելառուսի Մ-17 ընտրանու հետ:
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հանձնուքների ընդունման սենյակում զննության են ենթարկել դատապարտյալ Վ. Խ.-ի անվամբ քաղաքացուհի Գ. Վ.-ի կողմից բերված հանձնուքը:
Չինաստանը Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում քննություն է նախաձեռնել 200 մլրդ դոլար ընդհանուր արժեքով չինական ներմուծվող ապրանքների մասքաստուրքեր սահմանելու ԱՄՆ-ի կառավարության որոշման պատճառով:
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման իր սպասելիքներով է կիսվել Չեմպիոնների լիգայի նոր մրցաշրջանից առաջ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով սեպտեմբերի 18-ի երեկոյան Հայաստան կժամանեն Հայաստանի Ազգային հերոս, մեծ բարերար Քըրք Քըրքորյանի մերձավորագույն բարեկամ, ամերիկահայ հայտնի բժիշկ, ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, դոկտոր Էրիկ Էսրաիլյանը եւ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքը:
Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների շրջանակում 2018 թվականի սեպտեմբերի 18-ի դրությամբ արձանագրվել է ենթադրյալ ընտրական խախտումների վերաբերյալ ահազանգման 18 դեպք:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 20.15-ի սահմաններում, «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Սպիտակ 1-ին կմ-ին վրաերթի էր ենթարկել 1942 թ. ծնված Հենրիկ Ամիրաղյանին, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց:
Իսրայելի պաշտպանության բանակում ափսոսանք են հայտնել, որ Իլ-20 ռուսական ռազմական ինքնաթիռը սիրիական ՀՕՊ-ի համակարգերով խոցվել է Միջերկրական ծովի վրա, բայց նշում են, որ իսրայելական կողմը միջադեպի համար պատասխանատվությունը դնում է Սիրիայի կառավարական ուժերի վրա։