«Վարչապետը նախ թող ներողություն խնդրի երկրորդ և երրորդ նախագահներից, ապա նրանց հրավիրի անկախության տոնը միասին նշելու»․ Շարմազանով. factor.am
«Նոր իշխանությունները և մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնանում են իրենց հակասական գործունեությամբ»,- Factor.am-ի հետ զրույցում արձագանքելով վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հայտարարությանը, որ Հայաստանի երեք նախագահներն էլ կհրավիրվեն անկախության տոնին՝ կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք՝ այսօր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտարարել էր, որ անկախ նախկին նախագահների նկատմամբ հասարակության վերաբերմունքից, նրանք հրավիրվել են՝ մասնակցելու Հայաստանի անկախության տարեդարձի միջոցառումներին։
«Երկու օր առաջ երկրորդ և երրորդ նախագահներին Փաշինյանն անվանեց քաղաքական դիակ և վիրավորեց անձնապես, այսօր էլ հայտարարում է, որ հրավիրում է միասին նշել Անկախության օրը: Կարծում եմ՝ քաղաքական կոռեկտությունը և էթիկայի էլեմենտար կանոնների պահպանումը պահանջում են, որպեսզի վարչապետը նախևառաջ հրապարակային ներողություն խնդրի երկրորդ և երրորդ նախագահներից՝ նրանց հրապարակավ վիրավորելու համար, ապա միայն հրավիրի անկախության տարեդարձը միասին տոնելու»,- շեշտեց Շարմազանովը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: