Բաժիններ՝

««Ռեալ Մադրիդը» միշտ էլ կլինի ֆավորիտների շարքում». Բենզեմա

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման իր սպասելիքներով է կիսվել Չեմպիոնների լիգայի նոր մրցաշրջանից առաջ:

«Այս մրցաշարն ամենաբարձր մակարդակի վրա է: Այստեղ ամեն խաղը շատ կարևոր է, նրանցից յուրաքանչյուրում դժվար է հաղթել, բայց դա ինձ դուր է գալիս Չեմպիոնների լիգայում:
«Ռեալը» աշխարհի լավագույն ակումբն է: Ամեն տարի մենք պետք է հաջողակ լինենք: Հուսով եմ, որ մենք հաջողակ կլինենք, և ինչպես նախորդ մրցաշրջանում, մենք կհաղթենք Չեմպիոնների լիգայում: Սա մեզ համար շատ կարևոր է:

Մենք գիտենք, որ շատ ուժեղ թիմեր կան, բայց «Ռեալ Մադրիդը» միշտ էլ կլինի ֆավորիտների շարքում: Մեր թիմի նպատակն է՝ հաղթել բոլոր մրցաշարերում, որտեղ մենք մասնակցում ենք»,- ասել է Բենզեման:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս