
«Նա խաղում է խելացի, փորձում է իրեն պաշտպանել». Կլոպը՝ Նեյմարի մասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր կարծիքն է հայտնել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի խաղի մասին: Բրազիլացին հաճախ մեղադրվում է սիմուլյանտության և վեճեր հրահրելու մեջ:
«Ֆուտբոլիստները գրոհում են նրան, նա փորձում է ինքն իրեն պաշտպանել: Կարծում եմ, որ նա խաղում է խելացի, փորձում է իրեն պաշտպանել: Մենք չենք գրոհի նրան, մենք կփորձենք ֆուտբոլ խաղալ: Ինչ վերաբերում է Ֆիրմինիոյին, ապա միայն կարող ենք հույս ունենալ, որ նա կխաղա»,- նշել է Կլոպը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի «Լիվերպուլ»-ՊՍԺ հանդիպումը տեղի կունենա այսօր Անգլիայում: Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 23:00-ին է:
Սիրարփի Աղաբաբյան