
Արտասովոր և շատ համեղ մուրաբա դդմիկից և կիտրոնից

Բաղադրիչներ
1. Դդմիկ – 1 կգ
2. Կիտրոն – 2 հատ
3. Շաքարավազ – 1 կգ
Պատրաստման եղանակը
1. Կեղևազրկված դդմիկը և կիտրոնը կտրատել ոչ մեծ կտորների:
2. Լցնել լայն կաթսայի մեջ, վրան շաքարավազ ավելացնել և թողնել 1 ժամ:
3. Զանգվածը հասցնել եռման, հետո վերցնել կրակից և թողնել, որ սառչի:
4. Մեկ անգամ ևս մուրաբան հասցնել եռման և վերցնել կրակից: Սառեցնել:
5. Եռացող մուրաբան լցնել ստերիլ բանկաների մեջ և փակել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը