Բաժիններ՝

Apple-ը արտադրական խոտան է հայտնաբերել iPhone 8-ում

Apple կորպորացիան խոտան է հայտնաբերել իր կողմից արտադրված iPhone 8 սմարթֆոնների ոչ մեծ մասում եւ պատրաստ է անվճար վերացնել այն: Այդ մասին ասված է ընկերության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Ինչպես հետեւում է փաստաթղթից, խոսքը վերաբերում է այդ մոդելի այն սմարթֆոններին, որոնք 2017 թվականի սեպտեմբերից մինչեւ ընթացիկ տարվա մարտն ընկած ժամանակաշրջանում վաճառվել են Ավստրալիայում, Հնդկաստանում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Նոր Զելանդիայում եւ Ճապոնիայում:

Apple-ի տվյալներով՝ «ոչ մեծ տոկոս կազմող» այդ սարքերում հիմնական պլատաները կարող են խոտան լինել: Դրա պատճառով սմարթֆոնները կարող են ինքնաբերաբար վերաբեռնվել, դադարեցնել աշխատանքը եւ չարձագանքել էկրանի վրա հպումներին կամ դրանք միացնելու փորձերին:

Apple-ի ներկայացուցիչներն առաջարկում են սմարթֆոնների տերերին՝ սարքերի սերիական համարը զետեղել կայքում, որպեսզի ստուգվի՝ դրանք վերաբերում են արդյոք տվյալ ծրագրին:

Apple-ում ճշտում են, որ սպասարկման ակցիան, որը շարունակվելու է երեք տարի՝ iPhone 8-երի առաջին վաճառքների պահից ի վեր, չի վերաբերում սմարթֆոնների այլ մոդելների, այդ թվում՝ iPhone 8 Plus-ին:

Ընկերությունում մտադիր չեն վերացնել այն սարքերի հնարավոր վնասվածքները, որոնք չեն վերաբերում նշված թերությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս