Բաժիններ՝

Հեռախոսով տարված կինը չի նկատել, որ դուստրը խեղդվում է

Չինաստանի Ֆուչժոու քաղաքում (Ֆուցզյանի նահանգ) մայրը մեկ րոպեից ավելի չի նկատել, որ իր դուստրը խեղդվում է լողավազանում: Այդ մասին հայտնել է Daily Mail հրատարակությունը:

Մեկ տարեկան աղջնակին լողավազան էին տարել ծննդյան օրվա կապակցությամբ: Երբ նրա մայրն ուշադրությունը կենտրոնացնում է շարժական հեռախոսի վրա, փրկագոտին մանկան հետ միասին շրջվում է, եւ երեխայի գլուխը հայտնվում է ջրի տակ:

Կինը տեքստային հաղորդագրություն էր գրում եւ չի նկատել՝ ինչ է պատահել: Նրա ուշադրությունը փորձել է հրավիրել մյուս երեխան, բայց մայրը ձեռքով վանել է նրան: Լողավազանի աշխատակիցն այդ պահին բացակայում էր, եւ այլ մեծահասակներ այնտեղ չեն եղել:

Գրեթե մեկուկես րոպե անցնելուց հետո է կինը հասկացել, որ դուստրը խեղդվում է: Նա ջրից դուրս է բերել նրան եւ փորձել է արհեստական շնչառություն տալ, այնուհետեւ արագ հեռացել է:

20 րոպե անց մայրը երեխային հիվանդանոց է բերել: Այդ ժամանակ աղջիկը չէր շնչում, նրա սիրտը կանգ էր առել: Բժիշկներին հաջողվեց վերակենդանացնել նրան, սակայն նա այդպես է գիտակցության չեկավ:

Երեխան օրհասական վիճակում մնում է հիվանդանոցում: Լողավազանի մենեջերը առաջարկել է վճարել բժշկական ծախսերի մի մասը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս