«Իսկ ինչո՞ւ «Ռեալը» չհաղթի Չեմպիոնների լիգան 4-րդ անգամ անընդմեջ». Սերխիո Ռամոս
«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը Չեմպիոնների լիգան նորից հաղթելու ցանկություն է հայտնել: Մադրիդցիները նույն խմբում խաղալու են «Ռոմայի», ԲԿՄԱ-ի և «Վիկտորիայի» հետ:
«Չեմպիոնների լիգան միշտ յուրահատուկ մրցաշար է: Նախորդ մրցաշրջանում մեզ նորից հաջողվեց պաշտպանել տիտղոսը: Երեք հաղթանակ անընդմեջ: Իսկ ինչո՞ւ չհաղթենք նաև 4-րդ անգամ:
Պետք է շարունակել երազել, բարձր նպատակներ դնել և հավատալ սեփական թիմին»,- Ռամոսի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը