Փոխնախարար՝ ոչ ադեկվատ պահվածքով. ծնողների բնակության վայրի դիմաց գրել է «Նորագավիթի գերեզմանոց». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Քրիստինե Ասատրյանը պաշտոնավարման այս երկու ամիսների ընթացքում իր պահվածքով հասցրել է գրավել նախարարության աշխատակիցների ուշադրությունը՝ դառնալով նրանց խոսակցությունների թիվ մեկ թեման:

Երիտասարդ փոխնախարարը պարբերաբար աչքի է ընկել ոչ ադեկվատ պահվածքով: Բացի այդ, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, փաստաթղթերում իր անձնական տվյալները գրանցելիս՝ ծնողների բնակության վայրի դիմաց գրել է «Նորագավիթի գերեզմանոց»:

Ասատրյանի ծնողները տարիներ առաջ են մահացել, եւ նա որոշել է գերեզմանոցը ներկայացնել որպես բնակության վայր»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այօսրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031