Բաժիններ՝

Սիրիայում 14 հազար դպրոցներ պատրաստ են ուսումնական տարվա սկսվելուն

Սիրիայում 14 հազար դպրոցներ պատրաստ են սեպտեմբերի 1-ին ընդունել սովորողներին: Այդ մասին օգոստոսի 30-ին հայտնել է ՌԴ Պաշտպանության վարչության ազգային կենտրոնի ղեկավար գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցեւը։

«Սեպտեմբերին 1-ին սովորողներին պատրաստ են ընդունել 14 հազար դպրոցներ»,-ասել է նա՝ հանդես գալով Ռուսաստանի եւ Սիրիայի միջգերատեսչական համակարգման շտաբների նիստում, որը նվիրված էր Սիրիայի տարածք փախստականների վերադարձին:

Ինչպես նշել է Միզինցեւը, Սիրիայում իրենց տներ են վերադարձել ավելի քան 1,22 մլն ներքին վերաբնակներ, ընդ որում՝ տարեսկզբից՝ ավելի քան 141 հազար մարդ:
Միզինցեւը նաեւ հայտնել է, որ ընդամենը Սիրիայի տարածքում արդեն վերականգնված է 93 բժշկական եւ 226 կրթական հաստատություն, վերանորոգվել են 335 կիլոմետր ավտոմոբիլային ճանապարհներ, անցկացվել են 261 կիլոմետր երկարությամբ էլեկտրահաղորդման գծեր:

Նաեւ շահագործման են հանձնվել 88 էլեկտրաենթակայան, ջրամատակարարման 74 օբյեկտ, երկու նավթային հորանցք եւ երկու վառելիքաէներգետիկական համալիր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031