Ֆուտբոլիստներ, ովքեր հաղթահարել են քաղցկեղը
8 ֆուտբոլիստներ, ովքեր բախվել են քաղցկեղին, բայց կարողացել են հաղթել այս հիվանդությանը:
Էրիկ Աբիդալ («Բարսելոնա»)
2011 թվականի մարտին Էրիկ Աբիդալի մոտ ախտորոշեցին լյարդի քաղցկեղ: Իրավիճակը բավականին լուրջ էր: Հնարավորությունները գնահատվում էին 50-50: Խաղացողի առողջական վիճակն այնքան էր հուզել բոլորին, որ նույնիսկ Մադրիդի «Ռեալի» խաղացողները, չնայած կատալանացիների հետ սուր մրցակցությանը, վերնաշապիկներ հագան «Ամեն ինչ լավ կլինի, Էրիկ» մակագրությամբ:
Եվ նրանք ճիշտ էին: Արդեն 2012 թվականի փետրվարին բժիշկները թույլ տվեցին Աբիդալին մարզվել, իսկ մեկ տարի անց ֆուտբոլիստը վերադարձավ «Բարսելոնա»: «Բարսելոնա»-«Մալյորկա» խաղում Աբիդալը փոխարինեց Պիկեին: Երբ կատալոնական ակումբը դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող, թիմի ֆուտբոլիստները հենց Աբիդալին տվեցին բաղձալի գավաթը բարձրացնելու իրավունքը:
Այժմ Էրիկը այլևս չի խաղում: Մի քանի տարի առաջ նա ավարտեց իր կարիերան: Սակայն Աբիդալը չի հեռացել ֆուտբոլից: Այս պահին նա կատալոնական ակումբի մարզական տնօրենն է: Հիշեցնենք, որ «Բարսելոնան» բուժման ընթացքում չդադարեցրեց պայմանագիրը ֆուտբոլիստի հետ: Աբիդալը ոչ միայն ստանում էր իր աշխատավարձը, այլև կատալոնական ակումբը հոգում էր նրա բուժման ծախսերի մի մասը:
Ջոն Հարտսոն («Սելթիկ»)
Ջոն Հարտսոնը կարիերայի ավարտից հետո չկարողացավ խուսափել այս սարսափելի հիվանդությունից: Նրա մոտ հայտնաբերվեց թոքի քաղցկեղ, իսկ ավելի ուշ բացահայտվեց, որ նա ունի ոչ միայն թոքի, այլ գլխուղեղի քաղցկեղ:
Հարտսոնը միշտ թողել է շատ ուժեղ ֆուտբոլիստի տպավորություն: Իր ուժեղ բնավորությունը ֆուտբոլիստը ցույց տվեց նաև հիվանդության դեմ պայքարելիս: 2007 թվականին բացահայտվեց ֆուտբոլիտի հիվանդությունը, իսկ 2009 թվականին մի շարք քիմիաթերապիաներից հետո ֆուտբոլիստն արդեն առողջ էր:
Ֆրանչեսկո Աչերբի («Սասուոլո»)
Ֆրանչեսկոն 2013 թվականի ամռանը տեղափոխվեց «Սասուոլո» և անցավ բժշկական քննություն: Բժիշկները պարզեցին, որ ֆուտբոլիստը ունի ամորձիների քաղցկեղ:
Ֆուտբոլիստը շատ հանգիստ ընդունեց իրականությունը և արդեն 2 օր անց վիրահատվեց: Արդեն սեպտեմբերին Աչերբին անցկացրեց իր առաջին հանդիպումը:
Սակայն ձմռանը ֆուտբոլիստի արյան մեջ հայտնաբերվեց արգելված դեղամիջոց`գոնադոտրոպին: Այս դեղը օգտագործվում է ամորձիների օնկոլոգիայի բուժման մեջ: Ֆուտբոլիստը նշեց, որ ոչ մի բան չի օգտագործել, և դա նշանակում է, որ քաղցկեղը կրկին վերադարձել է: Բայց ամեն ինչ ավարտվեց 2014 թվականի գարնանը: Աչերբին ամբողջությամբ բուժվեց և վերադարձավ մարզումների:
Խոնաս Գուտիերես («Նյուքասլ»)
Ֆուտբոլիստը իմացավ իր հիվանդության մասին այն ժամանակ, երբ «Արսենալի» հետ խաղում հարված ստացավ: Ցավերը չէին դադարում, և ֆուտբոլիստը բժշկական քննություն անցավ: Քննությունը ցույց տվեց, որ ֆուտբոլիստը ունի ամորձիների քաղցկեղ:
Գուտիերեսը երկար ժամանակ թաքցնում էր իր հիվանդությունը, սակայն հետագայում դա անդրադարձավ նրա մարզավիճակի վրա:
Ֆուտբոլիստը սկսեց բուժման կուրս անցել, սակայն արդեն մի փոքր ուշ էր: Հիվանդությունը սկսել էր տարածվել նաև նրա մարմնի այլ մասերում: Գուտիերեսը համաձայնեց վիրահատության, և հեռացրին նրա ամորձին:
Այս ամենից հետո ֆուտբոլիստն իր մեջ ուժ գտավ և վերադարձավ մեծ ֆուտբոլ:
Խոսե Ֆրանսիսկո Մոլինա («Դեպորտիվո»)
2002-ին խաղացողը իմացավ հիվանդության մասին: Իր կարիերայի սկզբում նա ստացել էր վնասվածք, որը զարգացավ և հանգեցրեց հիվանդության առաջացմանը: Ֆուտբոլիստի մոտ ևս հայտանաբերվել էր ամորձիների քաղցկեղ: Բայց Մոլինան կարողացավ հաղթել այս խաղում, քաղցկեղը պարտվեց:
«Դեպորտիվոյի» խաղացողը կարողացավ վերականգնվել վիրահատությունից երկու ամիս հետո և շարունակեց խաղալ մինչև 37 տարեկանը:
Սթիլյան Պետրով («Աստոն Վիլլա»)
Խաղերից մեկի ժամանակ Պետրովը անհանգստություն զգաց և անցավ թեստերը: Արդյունքը սարսափելի էր, խաղացողի մոտ հայտնաբերվեց լեյկեմիա: Այնուամենայնիվ, ֆուտբոլիստը չհուսահատվեց և սկսեց պայքարել:
Պետրովը սկսեց երկարատև բուժման կուրսեր անցնել: Ֆուտբոլիստին ասել էին, որ նա այլևս երբեք չի կարողանա դաշտ դուրս գալ: Բայց, Պետրովը զարմացրեց բոլորին՝ վերադառնալով ֆուտբոլ: Ճիշտ է, նա վերադարձավ սիրողական ֆուտբոլ, բայց կարողացավ անգամ մրցանակներ նվաճել:
Ալան Ստաբբս («Սելթիկ»)
Շոտլանդացի պաշտպանը հայտնաբերեց, որ ամորձիների քաղցկեղ ունի 1998 թվականին: Այդ ժամանակ տեխնոլոգիաները արդեն թույլ էին տալիս բուժել այդպիսի հիվանդությունները: Այնպես որ, ֆուտբոլիստը արագ վերականգնվեց:
Սակայն այս դեպքում էլ կրկնվեց Աչերբիի պամությունը: Հիվանդությունը հայտնաբերվեց երկրորդ անգամ: Այս դեպքում էլ Ստաբբսը կարողացավ վերականգնվել և վերադառնալ մեծ ֆուտբոլ: Այժմ նա զբաղվում է մարզչական գործունեությամբ:
Հերման Բուրգոս («Ատլետիկո Մադրիդ»)
«Ատլետիկոյի» նախկին դարպասապահը հաջողությամբ հաղթահարեց երիկամների քաղցկեղը: Խաղացողը նույնիսկ չդադարեցրեց իր կարիերան: Երբ Բուրգոսն իմացավ ախտորոշման մասին, նա վիրահատությունը տեղափոխեց երկուշաբթի օրը, քանի որ հանգստյան օրերին թիմը խաղ ուներ:
Այժմ Բուրգոսը մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի օգնականն է:
Սիրարփի Աղաբաբյան