«Իմ ժամանակ մենալ Live չկար, թե չէ Ֆեյսբուք, սելֆի, casual. դա մենք վաղուց ենք արել». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կրթության և գիտության նախարարի պաշտոնը թողել եմ 2016 թվականի փետրվարից և դրանից հետո երբեք հրապարակային հանդես չեմ եկել ինձ հաջորդած նախարարների աշխատանքի մասին, որպեսզի պահպանեմ կոլեգիալության սկզբունքը:

Երբեք և ոչ մի խնդիր չեմ կապել Սերգո Երիցյանի, կամ Աշոտ Բլեյանի, կամ Լևոն Մկրտչյանի հետ:

Այդ սկզբունքը բարեկրթության և պրոֆեսիոնալիզմի հետևանք է թե մարդկային հարաբերությունների մեջ, թե քաղաքական գործունեության մեջ:

Շեֆ չէ՝ չեմ եղել, բայց եղել եմ ղեկավար, ոլորտի պատասխանատու, սեփական սխալները ուրիշի վրա չեմ բարդել, վերցրել եմ պատասխանատվություն ամբողջ համակարգի համար:

Իմ ժամանակ մենալ Live չկար, թե չէ Ֆեյսբուք, սելֆի, casual. դա մենք վաղուց ենք արել:

Գլուխ գովել չեմ սիրում, աշխատանքս էլ անթերի չի եղել, ինչպես բոլորինը նաև, իմ օրոք համակարգում իրականացվել են բազմաթիվ ծանր, ոչ պոպուլյար բարեփոխումներ, որոնց անհրաժեշտությունը անգամ նոր կառավարությունն է ընդունել:

Ու կրկին շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ով աշխատել ու առ այսօր աշխատում է ոլորտում»:

Տեսանյութեր

Լրահոս